Երևանում՝ 11:07,   17 Ապրիլ 2024

Բաղդադում ահաբեկչությունների զոհ է դարձել 44 մարդ

Բաղդադում ահաբեկչությունների զոհ է դարձել 44 մարդ

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բաղդադի կենտրոնում՝ Բաբ Շարկի թաղամասում, հունվարի 30-ին 2 պայթուցիկ սարքավորումների պայթյունի հետևանքով ահաբեկչությունների զոհ է դարձել 44 մարդ, վիրավորվել ևս 70-ը: Նրանց թվում կան անվտանգության աշխատակիցներ և խաղաղ բնակիչներ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով   արաբական լրատվամիջոցները, փակվել են այնտեղ տանող բոլոր ճանապարհները:

Բացի այդ, ևս 1 զոհ և 8 վիրավորներ են արձանագրվել Բաղդադի արևմուտքում հրասանդներ ընկնելու հետևանքով: Հրասանդներն ընկել է տների վրա:

Իրաքի ներքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ անվտանգության ուժերը Սամրա քաղաքի Սինայի թաղամասում այսօր սպանել են 3 մահապարտ-ահաբեկիչների` նախքան նրանց պայթուցիկ սարքերի գործի դրվելը:

Քիրքում քաղաքում հունվարի 30-ի առավոտյան ականապատ մեքենա է պայթել, որից հետո Քիրքուքի մարզի անվտանգության կոմեիտեն առավոտյան ժամը 10-ից պարետային ժամ է սահմանել այնտեղ: Անվտանգության աղբյուրների տեղեկացմամբ` զինված խմբավորումը հսկողություն է հաստատել Քիրքուքի Կասր հյուրանոցի վրա:  

Նաև տեղեկություններ կան, որ ԻՊ-ն կեսգիշերին հարձակվել է Քիրքուքի Թել Ուարդ, Մարյամ Բիք, Խալիդ շրջանների վրա, որտեղ տարածվել է փեշմերգան: Բախումների հետևանքով քրդական ուժերի 6 անդամներ զոհվել, ևս 46-ը վիրավորվել են:

Իրաքում 2014թ.-ին բռնությունների զոհ է դարցել ավելի քան 15 հազար մարդ, ավելի քան 22 հազարը վիրավորվել է:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]