Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ՎԶԵԲ-ը Հայաստանում 2 մլրդ դրամի պարտատոմս է տեղաբաշխել

ՎԶԵԲ-ը  Հայաստանում 2 մլրդ դրամի պարտատոմս է տեղաբաշխել

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ - EBRD) հայկական դրամով թողարկված անվանական արժեկտրոնային պարտատոմսերը տեղաբաշել է «Նասդաք Արմենիա»  ֆոնդային բորսայում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` տեղաբաշխված պարտատոմսերի ընդհանուր ծավալը կազմել է 2 մլրդ դրամ:

Տեղաբաշխված արժեթղթերի արժեկտրոնի եկամտաբերությունը 17 տոկոս է: Որպես գնորդ տեղաբաշխմանը մասնակցած բորսայի մասնակիցները եղել են 5-ը:

Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկը (EBRD) 2014 թ.-ի հունվարի 31-ին առաջին անգամ Հայաստանում իրականացրեց ՀՀ դրամով պարտատոմսերի թողարկում: Այն առաջին միջազգային ֆինանսական կազմակերպությունն էր, որն իրականացրեց իր պարտատոմսերի հրապարակային տեղաբաշխումն այն ժամանակ «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ Արմենիա»  կոչվող ֆոնդային բորսայի միջոցով:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]