1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Արցախի պետական համալսարանի ասպիրանտների թիվը նվազել է

Արցախի պետական համալսարանի ասպիրանտների թիվը նվազել է

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 30 ՀՈւՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ-ԱՐՑԱԽՊՐԵՍ: ԼՂՀ վարչապետ, Արցախի պետական համալսարանի գիտական խորհրդի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ հունվարի 30-ին կայացել է Արցախի պետական համալսարանի գիտխորհրդի նիստ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ինչպես տեղեկացնում է «Արցախպրես»-ը, նախքան նիստի մեկնարկը, ԱրՊՀ գիտական խորհրդի որոշմամբ, Արցախի կրթության և գիտության զարգացման գործում ունեցած ավանդի և ծննդյան 65-ամյակի կապակցությամբ, պետական համալսարանի բարձրագույն պարգևով՝ Ոսկե մեդալով է պարգևատրվել ԼՂՀ կրթության և գիտության նախարար Սլավա Ասրյանը։ Ծննդյան 75-ամյակի կապակցությամբ, ինչպես նաև քաղաքաշինության ոլորտում ունեցած զգալի ներդրման համար, ԼՂՀ վարչապետի հուշամեդալով է պարգևատրվել բուհի քաղաքաշինության ամբիոնի վարիչ Ռուդոլֆ Իսրայելյանը։

Նիստի օրակարգի համաձայն, 2013-2014 ուսումնական տարում կատարած աշխատանքների հաշվետվությամբ է հանդես եկել ԱրՊՀ ռեկտոր Մանուշ Մինասյանը։ Ներկայացված տվյալներով, հաշվետու ժամանակահատվածում բուհը մասնագետներ է պատրաստել 33 մասնագիտությունների գծով։ Մասնագիտությունների ցանկը կազմելիս համալսարանում հաշվի են առնվել պետական քաղաքականության առաջնահերթություններն ու աշխատաշուկայի պահանջները: Համալսարանի բակալավրիատի ուսանողների թիվը կազմել է 2666, որից առկա բաժնի ուսանողներ` 1469, որոնցից 571-ն ընդգրկված են եղել անվճար ուսուցման համակարգում։ Մագիստրատուրայի ուսանողների թիվը կազմել է 547։

Ուսանողների 19 տոկոսը բակալավրիատում և 30 տոկոսը՝ մագիստրատուրայում տնտեսաիրավաբանական ֆակուլտետից են։ Մանուշ Մինասյանի խոսքով, նշված ժամանակահատվածում պետհամալսարանի ասպիրանտների թիվը կազմել է 44։ Հատկանշական է, որ ընթացիկ տարում Մայր բուհի առաջին կուրսում ասպիրանտներ չկան, մինչդեռ 2013-2014 ուսումնական տարում 3-ն են եղել։ «Վերջին տարիներին նկատվում է ուսանողների թվի կայուն նվազում»,-ընդգծել է բուհի ռեկտորը՝ հավելելով, որ 3 տարի առաջ ունեցած 4159 ուսանողի փոխարեն հաշվետու ժամանակշրջանում 3260 ուսանող է, ինչը 2 տոկոսով նվազել է։ Վերջին 5 տարիներին շրջանավարտների 25 տոկոսը տնտեսագետներ և իրավաբաններ են եղել։ 5,8 տոկոսը՝ ֆիզիկներ և մաթեմատիկներ։

Անդրադառնալով ԱրՊՀ-ում հաշվետու ժամանակահատվածում ուսման առաջադիմության հարցին` Մանուշ Մինասյանը նշել է, որ առկա համակարգի ձմեռային քննաշրջանում բակալավրատում սովորող 1492, ինչպես նաև մագիստրատուրայում սովորող 425 ուսանողների առաջադիմությունը կազմել է համապատասխանաբար 85 և 92 տոկոս, իսկ գերազանցիկների թիվը` համապատասխանաբար 183 և 79 տոկոս։ Առկա ուսուցման ամառային քննաշրջանին մասնակցած բակալավրիատից 1469, մագիստրատուրայից՝ 274 ուսանողի ընդհանուր առաջադիմությունը կազմել է համապատասխանաբար 87,5 և 98 տոկոս։

Պետական համալսարանում 2013-2014 ուստարում կայացել են մեկ տասնյակից ավելի գիտաժողովներ։ Ձևավորվել է ուսանողական գիտական ընկերություն։ Ընդհանուր առմամբ` ԱրՊՀ դասախոսները հրապարակել են 184 գիտական աշխատանքներ, ինչը նախորդ ուստարվա ցուցանիշը գերազանցում է 15 տոկոսով։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]