Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Անչափահասին ծանր մարմնական վնաս պատճառելու կասկածանքով ձերբակալվել է 12-րդ դասարանի աշակերտ

Անչափահասին ծանր մարմնական վնաս պատճառելու կասկածանքով 
ձերբակալվել է 12-րդ դասարանի աշակերտ

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կենտրոնական զինվորական հոսպիտալից հաղորդում է ստացվել, որ 2015 թվականի հունվարի 29-ին՝ ժամը 11:30-ին Երևան քաղաքի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» եկեղեցու հարևանությամբ գտնվող թիվ 182 դպրոցից, կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած թափանցող վերք ախտորոշմամբ, իրենց մոտ է տեղափոխվել Երևան քաղաքի բնակիչ, 1997թ. ծնված՝ Ս.Մարտիրոսյանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից, դեպքի առթիվ նույն օրը Երեւանի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով:

Ս. Մարտիրոսյանը ճանաչվել է տուժող:

Հանցագործությունը կատարելու կասկածանքով ձերբակալվել է Երեւանի բնակիչ, թիվ 182-րդ ավագ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ։

Քննության շրջանակներում ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]