Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Մինո Ռայոլան վստահ է, որ Մխիթարյանը կկարողանա «Յուվենթուս»-ում փոխարինել Պոլ Պոգբային

Մինո Ռայոլան վստահ է, որ Մխիթարյանը կկարողանա «Յուվենթուս»-ում 
փոխարինել Պոլ Պոգբային

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլային հայտնի գործակալ Մինո Ռայոլան վստահություն է հայտնել, որ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարող է իտալական «Յուվենթուս»-ում փոխարինել ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբային, եթե իտալական ակումբը որոշի վաճառել վերջինիս:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ Մինո Ռայոլան Gazetta dello sport-ին տված հարցազրույցում նշել է, որ եթե «Յուվենթուս»-ը վաճառի Պոգբային, նրա տրանսֆերի դիմաց ստացած գումարով կկարողանա կառուցել նոր թիմ, որն ունակ կլինի նվաճել Չեմպիոնների լիգայի գավաթը: ««Յուվենթուս»-ի տրանսֆերներից մեկը կարող է դառնալ Հենրիխ Մխիթարյանը: Նրա և «Բորուսիա»-ի միջև զգացմունքները վաղուց անցյալում են»,- հայտարարել է Ռայոլան:

Ֆուտբոլային հայտնի  գործակալ Մինո Ռայոլան նաև Հենրիխ Մխիթարյանի գործակալն է:

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]