1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

«Օսկար»-ի հինգ անվանակարգերում առաջադրված «Աղվեսի որսորդը » ֆիլմը հայկական կինովարձույթում է

«Օսկար»-ի հինգ անվանակարգերում առաջադրված «Աղվեսի որսորդը » ֆիլմը 
հայկական կինովարձույթում է

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Օսկար» մրցանակաբաշխության հինգ անվանակարգերում առաջադրված «Աղվեսի որսորդը»  ֆիլմը հայկական կինովարձույթում է: Հունվարի 29-ին «Մոսկվա» կինոթատրոնում տեղի ունեցավ արդեն իսկ մի շարք մրցանակների արժանացած ֆիլմի պրեմիերան: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Բեննեթ Միլերի ողբերգական ֆիլմն առաջին անգամ ներկայացվել է Կաննի կինոփառատոնում, իսկ համաշխային վարձույթում հայտնվել դեռևս նախորդ տարի: Ռուսաստանում և Հայաստանում ֆիլմը հասանելի է միայն հունվարից: Կինոնկարն արժանացել է միջազգային կինոմամուլի բարձր գնահատականին:

«Աղվեսի որսորդը» պատմություն է երկու օլիմպիական մարզիկ-չեմպիոնների ՝ Մարկ և Դեյվ Շուլց եղբայրների մասին: Նրանք մշտապես միասին մարզվում են և պատրաստվում համաշխարհային մրցաշարերին: Մի անգամ Մարկը զանգ է ստանում մի անհայտ մարդուց, ով նրան է հրավիրում իր տուն: Այդ անձը մեծահարուստ Ջոն Դյուպոնն է, ով ըմբշամարտի մեծ երկրպագու է, և հրավիրում է Մարկին իր մոտ՝ մարզվելու:

Ֆիլմի գլխավոր դերերում հանդես են գալիս անվանի դերասաններ Սթիվ Քարելը, Չենինգ Թեյթումը, Մարք Ռուֆալոն, Սիենա Միլերը և այլք:

Թրեյլեր՝ 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]