Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

ԵՏՄ միջկառավարական խորհրդի առաջին նիստը տեղի կունենա փետրվարի 6-ին

ԵՏՄ միջկառավարական խորհրդի առաջին նիստը տեղի կունենա փետրվարի 6-ին

ՄՈՍԿՎԱ, 29 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրասիական տնտեսական միության միջկառավարական խորհրդի առաջին նիստը տեղի կունենա փետրվարի 6-ին` Մոսկվայում, որին կմասնակցեն Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի կառավարությունների ղեկավարները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` այդ մասին տեղեկացրել է ՌԴ կառավարության մամուլի ծառայությունը:

Նիստում կքննարկվի ԵՏՄ-ին` Ղրղզստանի միանալու հարցը:

«Հանդիպման ընթացքում նախատեսվում է դիտարկել ինտեգրացիոն օրակարգի հարցերի լայն շրջանակ, որոնք առնչվում են ԵՏՄ-ի գործառնությանը, իրավապայմանագրային բազայի զարգացմանը, ինչպես նաև համագործակցության մի շարք հստակ ծրագրերի իրականացմանը, այդ թվում նորարության ոլորտում»,- նշված է տեղեկատվության մեջ:  

Նիստի նախօրեին ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևն առանձին հանդիպումներ կունենա` երկկողմ համագործակցության օրակարգային հարցերի քննարկման նպատակով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]