Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Սանկտ Պետերբուրգում Հայոց բանակի օրվան նվիրված միջոցառում է անցկացվել

Սանկտ Պետերբուրգում Հայոց բանակի օրվան նվիրված միջոցառում է անցկացվել

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սանկտ Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը հայ համայնքի հետ համատեղ հունվարի 28-ին կազմակերպել է հանդիսավոր միջոցառում` նվիրված Հայոց բանակի 23-րդ տարեդարձին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, միջոցառմանը մասնակցում էին Սանկտ Պետերբուրգի զինվորական ակադեմիաներում ՀՀ ունկնդիրների ազգային խմբի ղեկավար Մարկլեն Սաքանյանը, հայ համայնքի ներկայացուցիչներ, հոգևոր հայրեր, Սանկտ Պետերբուրգում ուսանող ՀՀ սպաներ և կուրսանտներ (շուրջ 80 հոգի), ազատամարտիկներ և ռուսական բանակի սպաներ:

Ողջույնի և շնորհավորանքի խոսքով ներկաներին է դիմել Սանկտ Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանը: Բանակի օրվա առթիվ ՀՀ զինված ուժերի 12 սպաներ և կուրսանտներ պարգևատրվել են ՀՀ պաշտպանության նախարարի մեդալներով և կրծքանշաններով:

Հանդիսավոր միջոցառմանը նախորդել է Սանկտ Պետերբուրգի Սուրբ Կատարինե եկեղեցում տեղի ունեցած ժամերգությունը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]