Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

ՀՀ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել Իռլանդիայի նախագահին

ՀՀ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել Իռլանդիայի նախագահին

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իռլանդիայում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը (նստավայրը` Լոնդոն) Դուբլինում իր հավատարմագրերն է  հանձնել Իռլանդիայի նախագահ Մայքլ Հիգինսին։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվական ծառայությունից, հավատարմագրերի հանձնմանը հետևել է Արմեն Սարգսյանի և Մայքլ Հիգինսի առանձնազրույցը։ Ողջունելով դեսպան Սարգսյանին` Իռլանդիայի նախագահը շնորհավորել է վերջինիս պաշտոնի ստանձնման կապակցությամբ և վստահություն հայտնել, որ դեսպանի երկարամյա դիվանագիտական և քաղաքական փորձը առավելագույն կերպով կնպաստի հայ–իռլանդական հարաբերությունների սերտացմանը։

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` Արմեն Սարգսյանը հաստատել Հայաստանի շահագրգռվածությունը բարեկամ Իռլանդիայի հետ համագործակցությունը զարգացնելու վերաբերյալ։

Առանձնազրույցի ընթացքում քննարկվել է քաղաքական, առևտրատնտեսական, մշակութային ոլորտներում համագործակցության օրակարգի, ինչպես նաև ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ։ 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]