Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ադրբեջանցիները ոչնչացրել են սեփական անօդաչու սարքը. Արծրուն Հովհաննիսյան

Ադրբեջանցիները ոչնչացրել են սեփական անօդաչու սարքը. Արծրուն 
Հովհաննիսյան

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը կրկին անդրադարձել է ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկատվությանը հայկական անօդաչու սարքի ոչնչացման վերաբերյալ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ Արծրուն Հովհաննիսյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում կատարել է հետևյալ գրառումը.

«Մենք գիտենք, որ Ադրբեջանին շատ են պետք հաղթանակներ, նույնիսկ հորինված և մտացածին այնքան, որ նրանք երազում անօդաչու սարքեր են տեսնում: Մեր հավաստի տվյալներով, ադրբեջանական կողմը ոչնչացրել  է սեփական անօդաչու սարքը: Ադրբեջանցի գործընկերները շփոթվել են, և շուտով այս հարցով նոր տեղեկություններ կլինեն»:

Ավելի վաղ Արծրուն Հովհաննիսյանը հերյուրանք էր համարել ադրբեջանական լրատվամիջոցների տեղեկությունները, թե ադրբեջանական կողմը հայկական անօդաչու սարք է ոչնչացրել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]