Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Նահատակների հիշողությունը վառ պահելուց մինչև վերածնունդ. Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի քայլերը

Նահատակների հիշողությունը վառ պահելուց մինչև վերածնունդ. Հայոց 
ցեղասպանության 100-րդ տարելիցի քայլերը

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները կիրականան չորս հիմնական ուղղություններով, ոգեկոչման չորս առանցքներով: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի 5-րդ նիստի ժամանակ հայտարարել է ՀՀ Նախագահ, հանձնաժողովի նախագահ Սերժ Սարգսյանը: Մասնավորապես, այդ ուղղություններն են. «Հիշողություն` հիշողությունը մեր նահատակների, կորսված ժառանգության և այն վերականգնելու անհրաժեշտության վերաբերյալ: Երկրորդը` երախտագիտություն` երախտագիտություն այն անհատներին, կառույցներին, ժողովուրդներին և պետություններին, որոնք մեզ ձեռք մեկնեցին փորձության պահին: Մեկ մանուկ փրկած անհայտ մարդուց մինչև միջազգային ատյաններում մեր դատի համար պայքարող պետություններ մենք հիշելու ենք և մեծարենք նրանց, ովքեր, իրենց ժամանակից առաջ ընկնելով, մտածում էին մարդասիրական միջամտության կատեգորիաներով»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` նշել է Նախագահը:

Հաջորդ առանցքն, ըստ երկրի ղեկավարի, միջազգային պայքարն է: «Որպես վերապրած ժողովուրդ՝ մենք շարունակելու ենք մեր պարտքը կատարել մարդկության առջև` լինելով ցեղասպանության հանցագործության դեմ միջազգային պայքարի կիզակետում: Քաղաքական, գիտական, տեղեկատվական, մշակութային և բոլոր այլ ոլորտներում մենք շարունակելու ենք գործել որպես «այլևս երբեք» գաղափարախոսության առաջամարտիկ»,- փաստել է Սերժ Սարգսյանը:

Միջոցառումների չորրորդ ուղղությունը վերածննդի գաղափարն է իր մեջ ամփոփում: «Ոգեկոչելով մեր նահատակներին և մեծարելով հերոսներին՝ մենք նաև անդրադարձ ենք կատարելու ցեղասպանությունից հետո անցած մեկ դարի ընթացքում մեր ձեռքբերումներին և նվաճումներին: Մենք հպարտությամբ ենք արձանագրելու, որ մեզ բաժին ընկած փորձությունում ցուցաբերեցինք բացառիկ կամքի ուժ և վերածնունդ ապրեցինք, ինչպես ասում էր մեծն Պարույր Սևակը`

...Ելք ճարեցինք նոր Հարության:
Եվ ոչ որպես փյունիկ թռչուն,
Այլ ՀԱՅԻ պես…»,-եզրափակել է Նախագահը:

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի 5-րդ նիստը հրավիրված է ընդլայնված կազմով. պետական հանձնաժողովի անդամներից բացի, ներկա են տարածաշրջանային հանձնախմբերի ներկայացուցիչներ, փորձագետներ, Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցիչներ, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու թեմերի առաջնորդներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]