1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Արեւմուտքն աչք է փակում Ադրբեջանում մարդու իրավունքների ոտնահարման վրա

Արեւմուտքն աչք է փակում Ադրբեջանում 
  մարդու իրավունքների ոտնահարման վրա

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միջազգային իրավապաշտպան Human Rights Watch կազմակերպությունը հրապարակել է աշխարհում մարդու իրավունքների իրավիճակի մասին զեկույցը, որում նշել է, որ Արեւմուտքն աչք է փակում Ադրբեջանում մարդու իրավունքների ոտնահարման վրա:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, 656 էջանոց զեկույցում անդրադարձ է կատարվել եւ վերլուծվել է աշխարհի 90 երկրներում մարդու իրավունքների վիճակը: Զեկույցի Ադրբեջանին վերաբերվող մասում նշվում է, որ 2014 թվականին այդ երկրում ուժեղացել են իշխանության քննադատների դեմ բռնաճնշումները, մարդու իրավունքների հետ կապված առանց այն էլ վատ վիճակն ավելի է խորացել:

Նշվում է, որ Ադրբեջանում 33 իրավապաշտպաններ, քաղաքական եւ քաղաքացիական ակտիվիստներ ձերբակալվել եւ դատապարտվել են քաղաքական դրդապատճառներով: Բացի այդ, սառեցվել են քաղաքացիական խմբերի եւ նրանց ղեկավարների բանկային հաշիվները: Բռնաճնշումներն ու հետապնդումները շարունակվել են անգամ Եվրոպայի Խորհրդի նախարարների կոմիտեում Ադրբեջանի նախագահության ժամանակաշրջանում:

Զեկույցում ասվում է, որ քննադատների ձայները խլացնելու համար ադրբեջանական իշխանություները նրանց դեմ թմրանյութեր եւ զենք պահելու կեղծ մեղադրանքներ են օգտագործում, մեղադրում խուլիգանության, եւ անգամ պետական դավաճանության մեջ:

«Ներկայում Ադրբեջանում շատ ծանր վիճակ է մամուլի ազատության ոլորտում: Ներկայում այդ երկրում ճաղերի հետեւում գտնվում է 10 լրագրող, բլոգեր եւ սոցիալական մեդիայի օգտատեր: 2014 թվականին Ադրբեջանում խստացվել է օրենսդրությունը` ավելի սահմանափակելով հասարակական կազմակերպությունների եւ քաղաքացիական հասարակության գործունեությունը: Մասնավորապես, վարչական եւ քրեական պատասխանատվություն է մտցվել անգամ աննշան խախտումների համար, ինչով պայմաններ են ստեղծվել 50 հասարակական կազմակերպությունների փաստացի փակվելու համար», - նշվում է զեկույցում:

Այն նաեւ ընդգծում է, որ չնայած մարդու իրավունքների խախտումների համար եվրոպական կառույցների կողմից Ադրբեջանի հասցեին հնչող խիստ քննադատություններին, Բաքվի դեմ կոնկրետ պատժամիջոցներ չեն ընդունվել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]