Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Մեծ Բրիտանիայում հարյուրավոր դպրոցներ են փակվել ձնամրրիկի պատճառով

Մեծ Բրիտանիայում հարյուրավոր դպրոցներ են փակվել ձնամրրիկի պատճառով

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայում հունվարի 29-ին տասնյակ գնացքներ են կանգնեցվել եւ ավիաչվերթներ են չեղյալ հայտարարվել երկրի հյուսիսային եւ արեւմտյան տարածաշրջաններում մոլեգնող ձնամրրիկի պատճառով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Անբարենպաստ եղանակի կապակցությամբ ամբողջովին դադարեցվել Է Մանչեստրի օդանավակայանի աշխատանքը, դիսպետչերները ավիաչվերթները տեղափոխում են այլ քաղաքների օդանավակայաններ:

Փակ են Դարեմի եւ Յորքշիրի ճանապարհները: Չեղյալ Է հայտարարված Մանչեստրի եւ Յորքի միջեւ աշխատող գնացքների երթեւեկը:

Ավելի քան 200 դպրոց Է փակվել Շոտլանդիայում, Հյուսիսային Իռլանդիայում եւ Կամբրիայում: Մի շարք տարածաշրջաններում խախտված Է շարժական կապը:

ՌԻԱ Նովոստիի հաղորդմամբ՝ Մեծ Բրիտանիայի օդերեւութաբանական բյուրոն նախազգուշացրել Է, որ աճելու Է այն տարածաշրջանների թիվը, որտեղ ձյան առատ տեղումներ են եւ մոլեգնում Է ուժեղ քամին: Դրանց թվում կարող Է հայտնվել Լոնդոնի տարածաշրջանը, որտեղ այսօր զգալիորեն ցրտել Է:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]