Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ստամբուլի հայկական «Ակոս» պարբերականը նոր խմբագիր ունի

Ստամբուլի հայկական «Ակոս» պարբերականը նոր խմբագիր ունի

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ստամբուլի հայկական «Ակոս» պարբերականի գլխավոր խմբագրի պաշտոնը այսուհետ կզբաղեցնի Եդվարդ Դանզիկյանը, ով փոխարինելու է 2010 թվականից այս դերում գտնվող Ռոբեր Քոփթաշին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է «Ակոս» պարբերականը:

Իր հրաժեշտի նամակում Քոփթաշը խմբագրի պաշտոնում անցկացրած հինգ տարիներն ուսուցողական կենսափորձ է անվանել: Խոսելով խմբագրի պաշտոնից հեռանալու իր որոշման մասին` նա նշել է, որ ցանկացած հիմնարկի համար անհրաժեշտ է շարունակականություն և շարունակական զարգացում: «Ես էլ, կարծելով, որ եկել է ժամանակը, որ ինքս էլ նոր գործունեությամբ զբաղվեմ, որոշեցի հեռանալ «Ակոս»-ի խմբագրի պաշտոնից, որն արդեն հինգ տարի է ուրախությամբ և մեծ ոգևորությամբ եմ զբաղեցրել»,- նշել է Քոփթաշը:

«Ակոս» պարբերականի նոր խմբագիրը` Եդվարդ Դանզիկյանը, ծնվել է 1969 թվականին Ստամբուլում: Սովորել է Պանգալթը թաղամասի «Մխիթարյան» վարժարանում: Նա իր ներդրումն է ունեցել «Ակոս» պարբերականի հիմնման գործում: Լրագրողական աշխատանք է տարել մի քանի թուրքական պարբերականներում: Նրա հոդվածները տեղ են գտել թուրքական Birtakim և Radikal պարբերականներում: 2008 թվականից աշխատում է նաև «Ակոս»-ում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]