Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Սիրիայի ընդդիմությունը 10 կետերից բաղկացած առաջարկ է ներկայացրել

Սիրիայի ընդդիմությունը 10 կետերից բաղկացած առաջարկ է ներկայացրել

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի ընդդիմությանը հաջողվել է կազմել 10 կետերից բաղկացած առաջարկ, որոնք ուղղված են Սիրիայում հակամարտության կագարվորմանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, այս մասին հայտարարել է Ընդդիմադիր ազգային ճակատի ղեկավար Կադրի Ջամիլը: «Առաջնահերթ խնդիր է արյունահեղության դադարեցումը: Իսկ ավելի լայն հարցերը պետք է թողնել «Ժնև-3»-ի համար»,- ընդգծել է նա: 

Ավելի վաղ տեղեկություններ էին ստացվել, որ ընդդիմությանը միաձայն համաձայնության գալ չի հաջողվել:

Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Բոգդանովը հեռախոսազրույց է ունեցել Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Ստեֆան դե Միստուրայի հետ: Հեռախոսազրույցի ընթացքում ՄԱԿ-ի բանագնացը նշել է, որ բանակցություններ է վարում սիրիական կողմերի հետ Հալեպում կրակը դադարեցնելու վերաբերյալ: Ռուսական կողմն իր հերթին հաստատել է իր աջակցությունը Դե Միստուրային սիրիական ճգնաժամը շուտափույթ լուծելու հարցում:

Մոսկվայում հունվարի 26-ից մեկնարկած հանդիպումը անվանել են ֆորում, որն ունի կառուցողական բնույթ, և այն կարող է հիմք հանդիսանալ միջսիրիական բանակցությունների վերսկսման համար: Սիրիայի ներքին ընդդիմության Ազգային համակարգող կոմիտեն համաձայնել էր պատվիրակություն ուղարկել Մոսկվա՝ հայտարարելով, որ չեն կարող բաց թողնել երկրում արյունահեղությունը դադարեցնելու հնարավորությունը: Ստամբուլում ձևավորված Սիրիայի ընդդիմադիր եւ հեղափոխական ուժերի ազգային կոալիցիայի 5 անդամները, այդ թվում` նախկին ղեկավար Ահմադ ալ Ջարբան նույնպես համաձայնել են մասնակցել բանակցություններին:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]