Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ՄԻԵԴ-ը մեծագույն սխալ է կատարել Հայոց ցեղասպանության իրողությունը կասկածի տակ դնելով. Ամալ Քլունի

ՄԻԵԴ-ը մեծագույն սխալ է կատարել Հայոց ցեղասպանության իրողությունը 
կասկածի տակ դնելով. Ամալ Քլունի

ՍՏՐԱՍԲՈՒՐԳ, 28 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարդու իրավունքների եվրոպական դատարանի ստորին պալատը, Փերինչեքի հայցը բավարարելով, մի քանի կարեւոր սխալ է թույլ տվել։ Նման գնահատական է տվել Հայաստանի շահերը ներկայացնող հայտնի իրավապաշտպան Ամալ Քլունին հունվարի 28-ին Ստրասբուրգում՝ ՄԻԵԴ գերագույն պալատում «Դողու Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով լսումների ժամանակ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, Քլունին շեշտել է, որ Եվրոպական դատարանի մեծագույն սխալն է եղել Փերինչեքի գործով որոշում կայացնելով Հայոց ցեղասպանության իրողությունը կասկածի տակ դնելը:

«Դատարանը, թեեւ ինքն էլ ընդունել է, որ այս գործի շրջանակում բոլորովին չի պահանջվում որոշել՝ արդյոք 1915թ. կատարվածը ցեղասպանություն էր, թե ոչ, այնուամենայնիվ, այդ որոշումը կայացրել է առանց որեւէ փորձաքննության, փաստերի, առկա փաստաթղթերի ուսումնասիրության եւ վկաների հարցաքննության, նույնիսկ, առանց հայկական կողմի ներգրավվման։ Դրա փոխարեն դատարանն ուղղակի որոշել է, որ ցեղասպանությունը չի ապացուցվել կամ, նույնիսկ, որ այն ապացուցելի չէ»,- ասել է Ամալ Քլունին։ Նա շեշտել է, որ ոչ ՄԻԵԴ-ն է այն հարթակը, ոչ էլ Փերինչեքի գործը, որի շրջանակում որոշվի պետության պատասխանատվությունը ցեղասպանության հանցանքի մեջ: Սակայն, ըստ նրա, եթե անգամ ՄԻԵԴ-ի իրավասությունների մեջ լիներ այդ հարցը, ապա եղած վկայություններն ու ապացույցները բավարար են այդ իրադարձությունները Ցեղասպանություն անվանելու համար:

«Ստորին պալատի որոշումը ցեղասպանության վերաբերյալ պարզապես սխալ է։ Հայերի նկատմամբ վայրագությունների վերաբերյալ վկայությունները բացահայտորեն ցույց են տալիս դրանց կազմակերպիչների ցեղասպան մտադրությունները»,- ասաց  Քլունին` դատարանին հիշեցնելով բազմաթիվ փաստաթղթերի, լուսանկարների ու ականատեսների վկայություններրը, որոնք փաստում են, որ 1915թ. հայերի նկատմամբ տեղի է ունեցել ցեղասպանություն:

«Այսօր էլ պետական արխիվներում առկա են բազմաթիվ դեսպանների հաղորդումներն իրենց պետություններին։ Նույնիսկ Օսմանյան Թուրքիայի դաշնակից Գերմանիայի դեսպանն ասել է, որ թուրք առաջնորդներն ընդունել են, որ իրենց գործողությունների իրական շարժառիթը հայերի ամբողջական բնաջնջումն է»,- ասաց Քլունին։

Եզրափակելով ելույթը՝ Քլունին ՄԻԵԴ ստորին պալատի՝ Փերինչեքի հայցը բավարարող որոշումը անվանեց «մեկ դար առաջ Օսմանյան կայսրությունում զոհված հայերի հիշատակն անարգող եւ ցեղասպանությունը հերքողներին աջակցող» որոշում։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]