Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

iPhone-ը սահմանում է վաճառքի ծավալների նոր ռեկորդներ

iPhone-ը սահմանում է վաճառքի ծավալների նոր ռեկորդներ

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Apple Inc-ի եռամսյակային արդյունքները գերազանցել են Ուոլ Սթրիթի սպասելիքները` տոնական սեզոնում մեծ էկրանով iPhone-ների վաճառքների վերաբերյալ, և միայն Չինաստանում դրա վաճառքը ավելացել է 70%-ով: Այս մասին, «Արմենպրես»-ի հաղորդմամբ, տեղեկացնում է Reuters լրատվական գործակալությունը:

Apple-ն  անցած տարվա վերջին եռամսյակում վաճառել էր 74.5 միլիոն iPhone, այն դեպքում, երբ բազում տնտեսագիտական վերլուծողներ կանխատեսում էին, որ վաճառքը չի գերազանցի 70 միլիոնը: Արդյունքում` ընկերության եկամուտը կազմել է 74.6  մլրդ դոլար, երբ դրան նախորդող տարի այն կազմել էր 57.6 մլրդ:

Apple-ի գործադիր տնօրեն Թիմ Քուքը, արդեն տեղեկացրել է, որ ապրիլին կթողարկվի Կալիֆորնիայում գործող ընկերության կողմից ստեղծված Apple Watch.


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]