Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Իրաքի Անբարի մարզում ԻՊ-ի 70-ից ավելի ահաբեկիչներ են սպանվել

Իրաքի Անբարի մարզում ԻՊ-ի 70-ից ավելի ահաբեկիչներ են սպանվել

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈւՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրաքյան ուժերը հունվարի 28-ին հայտարարել են, որ «Իսլամական պետությունից» ազատագրել են Անբարի մարզի մի քանի շրջաններ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, բախումների արդյունքում ԻՊ-ի 72 անդամներ են սպանվել: Անվտանգության աղբյուրների տեղեկացմամբ` 30 ահաբեկիչներ սպանվել են Ֆալլուջայում տեղի ունեցած բախումների ժամանակ: Եվս 22 ահաբեկիչներ սպանվել են Անբարի մարզի Հասիա քաղաքի մերձակայքում միջազգային դաշինքի ռմբակոծության արդյունքում:

Նինվե մարզից տեղեկություններ են ստացվել, որ փեշմերգան կանխել է ԻՊ-ի հարձակումը Սինջարի վրա: Հարձակումը պլանավորված էր իրականացնել 3 կողմերից, որի ձախողմանը նպաստել էր նաև միջազգային դաշինքի ռազմական գործողությունները: Վիրավորների թվում է նաև ԻՊ-ի ղեկավարներից Այուբ ալ Թալաֆարին:

«Իսլամական պետություն» ծայրահեղական կազմակերպությունը համարվում է աշխարհի ամենավտանգավոր, ամենախոշոր և միևնույն ժամանակ ամենահարուստ ահաբեկչական կազմակերպությունը, որը կարճ ժամանակում հսկայական տարածքներ է գրավել Սիրիայում և Իրաքում: ԻՊ կազմակերպությունում ընդգրկվել են 80 երկրների մոջահեդներ:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]