Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Հայոց բանակի տարեդարձը նշվեց Արարատի մարզի դպրոցներում

Հայոց բանակի տարեդարձը նշվեց Արարատի մարզի դպրոցներում

ԱՐՏԱՇԱՏ, 28 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց բանակի օրվան նվիրված տոնական միջոցառումներ են անցկացվել Արարատի մարզի հանրակրթական ուսումնական հաստատություններում: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` Ջրաշենի դպրոցում` զինղեկ Արտակ Խաչատրյանի ղեկավարությամբ կազմակեպվեց հանդիսավոր արարողություն, որին մասնակցում էր նաեւ ուսուցչական  ողջ կոլեկտիվը: Եռագույնի եւ ԵԿՄ դրոշների ներքո հնչեցին ռազմահայրենասիրական երգեր, որոնք նվիրված էին այս պահին Հայոց ազգային բանակում ծառայող բոլոր ջրաշենցի զինվորներին: Հարգվեց նաեւ ջրաշենցի նահատակների հիշատակը: Դպրոցի հանձնախումբը մասնակցեց նախօրոք հայտարարված «Պատիվ ունեմ» պատի թերթի մրցույթին: Միջոցառումն ավարտվեց «Հայոց բանակ», «Թեեւ տանը, բայց մենք քո շարքերում ենք» կոչերով: 

Քաղցրաշենի դպրոցը նույնպես տոնական օրը նշանավորեց հագեցած միջոցառմամբ: Այստեղ հյուր էին նաեւ ԵԿՄ անդամները: Այգեզարդ համայնքի դպրոցականներն այցելեցին N զորամաս, շնորհավորեցին զինվորներին եւ նրանց իրենց ձեռքով պատրաստած համեղ խմորեղեն հյուրասիրեցին: Բուրաստանի համայնքապետ Աշոտ Թարվերդյանը բուրաստանցի զինվորներին ուղարկել էր տոնական շնորհավորական բացիկներ: 

Հայոց բանակի 23-րդ տարեդարձի կապակցությամբ իր շնորհավորական ուղերձն է հղել նաեւ ՀՀ Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը: Նա իր խոսքում նշել է. «Բանակի օրվա ողջ տոնականությանը զուգահեռ մենք հերթական անգամ վերլուծում ենք ՀՀ Զինված ուժերի կազմավորման, կայացման ու զարգացման փուլերից յուրաքանչյուրն ու երախտագիտության խոսքեր հնչեցնում այդ փուլերից յուրաքանչյուրը կերտող հերոս հայորդիների մասին ու հաստատապես ընկալում, որ նորօրյա սերունդը եւս պատվով ու ամենայն պատասխանատվությամբ է մասնակցում բանակաշինության նվիրական գործին: Թող որ առաջիկա տարիներին մեր բանակն ունենա նորանոր նվաճումներ եւ ձեռքբերումներ` ի շահ եւ ի բարօրություն Հայաստանի Հանրապետության եւ հայ ժողովրդի»:

Լիլիթ Մաճկալյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]