Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Եվրոպական հանձնաժողովը մտադիր է օդանավերի ուղեւորներից պահանջել 42 կետերից բաղկացած անձնական տեղեկություններ

Եվրոպական հանձնաժողովը մտադիր է  օդանավերի ուղեւորներից պահանջել 42 
կետերից բաղկացած անձնական տեղեկություններ

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպական հակաահաբեկչական ծրագիրը Եվրոպա մեկնող և դուրս եկող օդանավերի ուղևորներից կհավաքագրի ու հինգ տարի կպահպանի  42 կետից բաղկաղած նրանց անձնական տվյալները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այդ մասին հայտնում է Guardian պարբերականը:

Իրավապաշտպանները բարձրաձայնում են, որ եվրոպացի ուղևորների տվյալների հավաքագրման ծրագիրը, ինչը հանդիսանում է Փարիզում տեղի ունեցած հարձակումների հետևանք, խախտում է վերջերս Եվրոպական դատարանի ընդունած որոշումը: Առանց դրանց պահպանման անվտանգության երաշխիքների, այն կհանդիսանա ներխուժում անձնական տարածք:

Եվրոպական հանձնաժողովի կողմից հրապարակվելիք փաստաթղթի համաձայն` ուղևորներից պահանջվելու է 42 կետից բաղկացած տվյալներ, այդ թվում` իրենց բանկային քարտի տվյալները, բնակության եւ սննդի նախասիրությունների, ինչպիսին է «հալալը» մասին: Այս ամենը պետք է պահվի կենտրոնական բազայում մինչև հինգ տարվա ընթացքում: Այն հասանելի է լինելու ոստիկանության և անվտանգության ծառայությունների համար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]