1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Ալիեւը խոստովանել է լուրջ խնդիրները եւ բնակչությանը կոչ արել ապրել խնայողաբար

Ալիեւը խոստովանել է լուրջ խնդիրները եւ բնակչությանը կոչ արել ապրել խնայողաբար

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «2014-2018 թվականներին տարածաշրջանների սոցիալ տնտեսական պետական ծրագրի իրագործման առաջին տարվա արդյունքները» թեմայով փակ նիստում ունեցած ելույթում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը խոստովանել է երկրում առկա լուրջ խնդիրները եւ բնակչությանը կոչ արել ապրել խնայողաբար: Այդ մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները` հղում կատարելով Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքին:

«Ուզած չուզած` նավթի գներն ազդեցություն կունենան մեր եկամուտների վրա: Մենք չենք կարող մեծացնել մեր արտարժույթային պաշարները, ինչպես դա եղել է նախկին տարիներին: Դա իրականություն է, եւ դա պետք է իմանան բոլորը: Նման պայմաններում վատնողությունն անթույլատրելի է: Եթե նախկինում ենք կարող էինք մեզ որոշ դեպքերում մեծ գերակայություն չունեցող նախագծեր եւ ներդրումային ծրագրեր ընդունել, ապա այժմ այդ ժամանակշրջանն ավարտվել է», -ասել է Ալիեւը: Նա նաեւ նշել է, որ այսւոհետեւ ներդրումային նախագծերում ներառվելու են միայն գերակա խնդիրները:

«Վատնողականությունն անթույլատրելի է` ոչ քաղաքականության, ոչ կյանքում, ոչ էլ տնտեսական խնդիրների լուծման մեջ, հատկապես, ներկայիս պայմաններում: Նավթով հարուստ, մեծ ներուժ ունեցող երկրները նվազեցնում են ծախսերը, ինչը բնական է» -ասել է Ադրբեջանի նախագահը: Հետաքրքիր է, որ նավթի համաշխարհային •ների, այդ թվում` ադրբեջանական, սրնթացորեն անկման շրջանում Ալիեւը բազմիցս հայտարարել էր, որ նավթի գների էժանացումը չի ազդելու ադրբեջանական տնտեսության, ինչպես նաեւ ազգային արժույթ մանաթի կուրսի վրա: Սակայն, դեռեւս մեկ ամիս չանցած, Ալիեւը խոստովանում է հակառակը: Անցյալ տարվա վերջից նավթի գների անկման պատճառով Ադրբեջանի տնտեսությունը միլիրադավոր դոլարների վնաս է կրել:

Ադրբեջանի 2015 թվականի բյուջեում նավթի գինը հաշվարկված է մեկ բարելի դիմաց 90 ամերիկյան դոլար: Ներկայում նավթի համաշխարհային, այդ թվում` ադրբեջանական, գինը 50 դոլարից ցածր է, եւ միջազգային փորձագետների կանխատեսումներում հետագա երեք տարիներին նավթի համաշխարհային գինը չի անցնի 60 դոլարը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]