Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Երևանի վարչական շրջաններում տեղի են ունեցել Բանակի օրվան նվիրված միջոցառումներ

Երևանի վարչական շրջաններում տեղի են ունեցել Բանակի օրվան նվիրված 
միջոցառումներ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի վարչական բոլոր շրջաններում Հայկական բանակի 23-րդ տարեդարձին նվիրված միջոցառումների շրջանակում վարչական շրջանների աշխատակազմերը, դպրոցները, մշակութային հաստատությունները հյուրընկալել են երևանաբնակ սպաներին, զինվորականներին, Արցախի ազատամարտի մասնակիցներին։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը, ՀՀ ԱԺ պատգամավորներ Կորյուն Նահապետյանի և Սամվել Ալեքսանյանի հետ միասին, ներկա է եղել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի աշխատակազմի շենքի դահլիճում հրավիրված միջոցառմանը, որին ներկա են գտնվել վարչական շրջանի բնակիչ զինծառայողների ծնողները, ազատամարտի մասնակիցներ, զոհված ազատամարտիկների հարազատներ։

Քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը ողջունել է ներկաներին և շնորհավորել բանակի օրվա կապակցությամբ։ «Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից շնորհավորում եմ բոլորիդ և վերահաստատում, որ քաղաքապետարանը միշտ երևանցի զինծառայողների ու նրանց ընտանիքների կողքին է»,- նշել է քաղաքապետի տեղակալը։ Համերգային ծրագրի ավարտին միջոցառմանը ներկա պատգամավորների և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի նախաձեռնությամբ դրամական պարգևների են արժանացել միաժամանակ երկու և ավելի զինծառայող ունեցող 28 ընտանիքներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]