Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

ՄԻԵԴ-ում Փերինչեքի գործի դատավարությանը Ամալ Քլունիի մասնակցությունը համաշխարհային մամուլի ուշադրության կենտրոնում է

ՄԻԵԴ-ում Փերինչեքի գործի դատավարությանը Ամալ Քլունիի մասնակցությունը 
համաշխարհային մամուլի ուշադրության կենտրոնում է

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարդու իրավունքների եվրոպական դատարանում «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի գործի» լսումը և դրան հայկական կողմից մասնակցող աշխարհռչակ իրավաբան Ամալ Քլունիի մասնակցությունը գտնվում է համաշխարհային մամուլի ուշադրության կենտրոնում: Մասնավորապես, գործի քննությանն անդրադարձել են AP-ն, The Telegraph-ը, Daily mail-ը և այլ միջազգային ԶԼՄ-ներ:

«Ամալ Քլունին Հայոց ցեղասպանության հարցով իրավաբանական թիմից է» վերնագրով հոդվածում AP-ն անդրադարձել է Փերինչեքի գործի մանրամասներին և ներկայացրել Հայոց ցեղասպանության պատմությունը: Գործակալությունն ընդգծել է, որ 1915-ին ոչնչացվել է 1,5 մլն հայ և Հայոց ցեղասպանությունը համարվում է 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը, որը մինչ օրս Թուրքիայի կողմից ենթարկվում է  ժխտողական քաղաքականության:

«Ամալ Քլունին Հայոց ցեղասպանության գործով դատավարությունում Թուրքիային մեղադրում է երեսպաշտության և խոսքի ազատությունը ոտնահարելու մեջ» խորագրով հոդված է հրապարակել The Telegraph-ը: «Հայաստանը պետք է դատարանում ունենա իր օրը: Այս դատը շատ լավ հնարավորություն է Թուրքիային ցույց տալու խոսքի ազատության նկատմամբ իր սահմանափակումները: Այդ առումով մենք Թուրքիայում խոսքի ազատության սահմանափակման վերաբերյալ գտել ենք 224 դեպք»,- մեջբերել է պարբերականը Քլունիին: Վերջինս ընդգծել է, որ ցանկանում է վերականգնել Հայոց ցեղասպանության արդարությունը, քանի որ կան մարդիկ, ովքեր հարցականի տակ են դնում այդ փաստը:

  Daily mail-ն իր հոդվածում ընդգծել է, որ Ամալ Քլունին եվրոպական դատարանում պայքարում է Ցեղասպանության փաստը հերքելու դեմ: Միաժամանակ անգլիական պարբերականը բացի Փերինչեքի գործի նախապտմությունից` ներկայացրել է նաև ծավալուն ֆոտոշարք դատավարությունից:

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]