Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հայոց բանակի 23-րդ տարեդարձը նշվեց Արարատի մարզում

Հայոց բանակի 23-րդ տարեդարձը նշվեց Արարատի մարզում

ԱՐՏԱՇԱՏ, 28 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց բանակի 23-րդ տարեդարձի կապակցությամբ, Արարատի մարզի N զորամասում այսօր տեղի ունեցավ հանդիսավոր արարողություն: Հրամանատարական կազմը շնորհավորեց զինվորներին տոնական օրվա կապակցությամբ եւ իր խոնարհումն արտահայտեց զոհված զինվորների հիշատակին:

 Տոնական օրվա կապակցությամբ զորամաս այցելեցին նաեւ դպրոցների բարձր դասարանի աշակերտները` զինղեկների գլխավորությամբ: Նրանք իրենց շնորհավորական խոսքում նշեցին, որ շուտով` մի քանի տարի անց, իրենք էլ համալրելու են հայոց բանակի շարքերը: Զինվորների եւ աշակերտների ուժերով կազմակերպվեց համերգ:

Հայոց բանակի 23-րդ տարեդարձի կապակցությամբ Արարատ գյուղի ուսուցիչները, աշակերտները եւ մտավորականներն այցելեցին Վազգեն Սարգսյանի տուն-թանգարան: Այնտեղ նրանք ծանոթացան Սպարապետի անտիպ նամակներին, անձնական իրերին, կարդացին նրա հորդորները, որոնք ուղղված են բոլոր դարերում ապրող հայերին: Սրահում հնչում էր Սպարապետի ձայնը. «…..Մենք իրավուն չունենք  թյուրիմացությունների, անվստահության, անմիաբանության պատճառով հանկարծ տանուլ տանք արյունով ու մաքառումով ձեռք բերվածը»:

Աշակերտները գրառումներ կատարեցին նաեւ հուշամատյանում: Բազմաթիվ պատանիների գրվածքների կողքին ուշագրավ էին 12-րդ դասարանցու հետեւյալ տողերը. «Երկաթյա Սպարեպետ, միայն մեր հայրենի հողը պահելով եւ պապենական հողերը հետ բերելով կարող եմ արժանանալ քո հայրենակիցը կոչվելուն»:

Աշակերտները հանդես եկան ֆիդայական, հայրենասիրական, կարոտի եւ բանակը փառաբանող երգերով:

Տոնական համերգ անցկացվեց նաեւ Արարատ քաղաքում` արվեստի դպրոցի սաների ուժերով, որին մասնակցում էր նաեւ քաղաքապետ Հայկ Հայկյանը:

Միջոցառումներ են կազմակերպվել նաեւ մարզի դպրոցներում:

Լիլիթ Մաճկալյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]