Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Ադրբեջանում մտադիր են սահմանափակել արտասահմանցի բժիշկների գործունեությունը

Ադրբեջանում մտադիր են սահմանափակել 
   արտասահմանցի բժիշկների գործունեությունը

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի խորհրդարանի սոցիալական քաղաքանության հանձնաժողովը օրինագիծ է պատրաստում երկրում արտասահմանցի բժիշկների գործունեությունը սահմանափակելու վերաբերյալ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ադրբեջանական ԶԼՄ-ները, հանձաժողովի նախագահ Մուսա Գուլիեւն իր ղեկավարած կաույցի այսօրվա նիստում ասել է, որ օրենսդրական նախագիծը ծրագրվում է խորհրդարանի լիագումար նիստի քննարկմանը ներկայացնել ընթացիկ նստաշրջանում:

Ադրբեջանցի փորձագետների կարծիքով` այդ երկրում մեծ հեղինակություն վայելող արտասահմանցի բժիշկների գործունեությունը ծրագրվում է սահմանափակել այն բանի համար, քանի որ հանրությունը չի վստահում Ադրբեջանի ցածրօրակ բուհերն ավարտած բժիշկներին, եւ վերջիններս, ըստ էության, հաճախորդ չունեն:

Ադրբեջանական ԶԼՄ-ներն ավելի վաղ հայտնել էին, որ Ադրբեջանի բնակչության մեծ մասը գերադասում է բուժման մեկնել Իրան եւ Թուրքիա, քանի որ չեն վստահում իրենց երկրի առողջապահությանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]