Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ճամբարակի տարածքի համայնքների ղեկավարներն այցելեցին պաշտպանական դիրքեր

Ճամբարակի տարածքի համայնքների  ղեկավարներն  այցելեցին  պաշտպանական դիրքեր

ԳԱՎԱՌ, 28 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ : Հայոց բանակի օրվա կապակցությամբ այսօր Գեղարքունիքի մարզի Ճամբարակի տարածքի պաշտպանական դիրքեր  այցելեցին եւ սահմանապահ զինծառայողներին  նվերներ հանձնեցին Ճամբարակի քաղաքապետ Յուրա Ավալյանը, Վահանի գյուղապետ Գուրգեն Բալյանը, Մարտունու գյուղապետ Արթուր Ասատրյանը, Այգուտի գյուղապետ Մխիթար Կարապետյանը,Գետիկի գյուղապետ Սարգիս Այունցը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց  գումարտակի հրամանատար, փոխգնդապետ  Պետրոս Ապրեսյանը, Ճամբարակի քաղաքապետ Յուրա Ավալյանը նվերներ է հանձնել սահմանապահ տասը, Վահանի գյուղապետ Գուրգեն  Բալյանը` ութ, Մարտունու, Այգուտի եւ Գետիկի գյուղապետերը` մնացած յոթ ուղեկալներում:

Նրանց ուղեկցել են ԵԿՄ Ճամբարակի տարածքային կազմակերպության նախագահ Գրիշա Դալլաքյանը, «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ Ճամբարակի տեղամասի պետ Գագիկ  Բալյանը եւ «Սեւան Ազգային պարկ»-ի Ճամբարակի տեղամասի պետ Մհեր Կիրակոսյանը:

«Ճամբարակի տարածքը հսկող յուրաքանչյուր ուղեկալում պայմանագրային զինծառայության մեջ գտնվող  մեր սահմանապահները համայնքների ղեկավարներից ստացան ծխախոտ, սնունդ, քաղցրավենիք, քաջալերանքի ու շնորհավորանքի խոսքեր:Նման այցելություններն ավելի են գոտեպնդում մեր զինծառայողներին, բարձրացնում նրանց աչալրջության աստիճանը, ամրապնդում  բանակ-հասարակություն կապը»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Պետրոս Ապրեսյանը:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]