Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Ադրբեջանական կողմի սադրանքները խնդիր չեն հայկական բանակի համար. Մովսես Հակոբյան

Ադրբեջանական կողմի սադրանքները խնդիր չեն հայկական բանակի համար. 
Մովսես Հակոբյան

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը վստահեցնում է, որ հայկական բանակն ի զորու է պաշտպանել Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սահմանները: ՀՀ նախագահական նստավայրում տեղի ունեցած պարգևատրման հանդիսավոր արարողությունից հետո լրագրողների հետ զրույցում Մովսես Հակոբյանն ընդգծեց, որ պատերազմը դեռևս ավարտված չէ, քանի որ խաղաղության պայմանագիր կնքված չէ: «Ուստի, սրացումներ ժամանակ առ ժամանակ լինում են և դեռ կլինեն, սակայն ադրբեջանական կողմի սադրանքները  բանակի համար  խնդիր չեն: Բանակը ստեղծված է հենց դրա համար, որպեսզի կարողանա դիմակայել նման ոտնձգություններին և համարժեք պատասխան տալ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց Հակոբյանը:

Անդրադառնալով բանակում տեղի ունեցող սերնդափոխությանը՝ նա պարզաբանեց, որ այն իր հետ բերում է բանակում նորություն, բանակի երիտասարդացում, ինչպես նաև պատասխանատվություն: «Այսօր մեր երիտասարդների համար մի փոքր դժվար է, որովհետև ինքը ոչ միայն պետք է կարողանա պահել, պահպանել ավագ սերնդի կատարածը, այլ նաև պետք է ապացուցի, որ ինքն արժանի զավակն է մեր հերոս տղաների»,-  նշեց նախարարը:

ԼՂՀ պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը հայոց բանակի 23-րդ ամյա տարեդարձի կապակցությամբ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի կողմից պարգևատրվել է Հայրենիքին մատուցած ծառայությունների համար երկրորդ աստիճանի մեդալով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]