Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հակառակորդի գնդակից զոհված զինծառայողը ծնողներին սահմանային լարվածության մասին ոչինչ չի ասել

Հակառակորդի գնդակից զոհված զինծառայողը ծնողներին սահմանային 
լարվածության մասին ոչինչ չի ասել

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայրենիքի սահմանները պաշտպանելու ընթացքում հակառակորդի գնդակից զոհված հայ զինծառայող Վարդան Մկրտչյանը բանակ էր զորակոչվել իր ծննդյան օրը: Այս մասին ՀՀ նախագահական նստավայրում տեղի ունեցած պարգևատրման արարողությունից հետո լրագրողների հետ զրույցում ասաց զոհված զինվորի հայրը՝ Մարտին  Մկրտչյանը: «Նա ավարտեց Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի առաջին կուրսը և զորակոչվեց բանակ այն հույսով, որ պետք է վերադառնար և շարունակեր ուսումը: Բայց հունվարի 3-ին՝ այդ չարաբաստիկ օրը, նա զոհվեց՝ մարտի բռնվելով ադրբեջանցիների հետ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց նա՝ գոհունակությամբ ընդգծելով, որ իր որդին իր հետևից թողել է  հայ տղամարդուն վայել մեծ անուն և հարգանք:

Վարդան Մկրտչյանը զոհվել է հունվարի 3-ին Ասկերանի շրջանում, երբ հայկական ուժերը հետ են մղել հակառակորդի կողմից ձեռնարկված հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձը: Մարտին Մկրտչյանն ուներ ևս մեկ զավակ, ով պետք է այս ամիս բանակ զորակոչվեր, սակայն քանի որ եղբայրը զոհվել է, նրան չեն զորակոչել: «Նման օրենք կա, որ վերջին զավակին չեն զորակոչում»,- մանրամասնեց Մկրտչյանը:

Մկրտչյանը որդու հետ խոսել է գրեթե ամեն օր: Նրանք զրուցել են նաև հունվարի 3-ին, որից ժամեր անց Վարդանը զոհվել է: «Նա ինձ սահմանին լարվածության մասին ոչինչ չասաց: Ասում էր, որ ամեն ինչ հանգիստ է ու որևէ խնդիր չկա: Նա էր մեզ հույս տալիս»,- եզրափակեց զոհված զինծառայողի հայրը:

Հայրենիքի սահմանները պաշտպանելու ժամանակ ցուցաբերած խիզախության համար Վարդան Մկրտչյանը ՀՀ Նախագահի կողմից այսօր հետմահու պարգևատրվեց Արիության մեդալով: Մինչ այդ Մկրտչյանը հետմահու Արիության մեդալով էր պարգևատրվել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի կողմից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am