Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Փերինչեքը Թալեաթին լկտիորեն հայերի «բարեկամ» է ներկայացրել

Փերինչեքը Թալեաթին լկտիորեն հայերի «բարեկամ» է ներկայացրել

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԻԵԴ-ում ընթացող «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» դատական նիստում ունեցած պաշտպանական ճառում դատական գործի գլխավոր անձ, Թուրքիայի Աշխատավորական կուսակցության առաջնորդ Դողու Փերինչեքը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից եւ իրագործողներից հանդիսացող Թալեաթ փաշայի հետ կապված հայտարարել է, որ «նա եղել է հայերի բարեկամը»: Փերինչեքը գլխավորում է Հայոց ցեղցասպանության ճանաչման դեմ գործող «Թալեաթ փաշայի կոմիտե» կոչված տխրահռչակ կազմակերպությունը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական Oda TV հեռուստաալիքը, ընդմիջումից հետո շարունակելով ելույթը, Փերինջեքն ասել է. «Թալեաթ փաշայի կոմիտեի վերաբերյալ` Հայկական կոտորածների հետ կապված Թուրքիայում որեւէ դատական վճիռ գոյություն չունի: Թալեաթը ազատության հերոս է: Նրա մասին նման որակում է տվել ժամանակի եվրոպական մամուլը: Թալեաթը 1908 թվականին Հեղաշրջման շրջանակում գործել է հայկական կազմակերպությունների հետ միասին: Հայաստանի առաջին վարչապետի հուշերում նշվում է, որ Թալեաթ փաշան իրենց խնդրել է չապստամբել: Նա հայի թշնամի չէ, հայի բարեկամ է»,- լկտիաբար պնդել է Փերինչեքը:

ՄԻԵԴ-ում ունեցած ինքնապաշտպանական ճառում Փերինչեքի արտահայտած գլխավոր «միտքն» ու «պնդումն» այն է, որ ինքը, որպես հարցի ուսւոմնասիրությամբ զբաղված գիտնական, իր ուսումնասիրությունների ընթացքում եզրահանգել է, որ «Օսմանյան պետությունը հայ քաղաքացիներին ոչնչացնելու նպատակ չի հետապնդել, եւ դա եղել է Առաջին համաշխարհային պատերազմով պայմանավորված հարկադիր տեղահանություն»:

2008 թվականին Շվեյցարիայի դատարաններից մեկը Թուրքիայի աշխատավորական կուսակցության նախագահ Դողու Փերինչեքին դատապարտել էր Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար: Փերինչեքը դիմել էր ՄԻԵԴ, եւ անցյալ տարվա դեկտեմբերին եվրոպական դատարանը բավարարել էր Շվեյցարիայի դեմ նրա հայցը: Շվեյցարիան բողոքարկել է ՄԻԵԴ վճիռը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]