1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Ախալքալակում կբարեկարգվի ոռոգման համակարգը

Ախալքալակում  կբարեկարգվի ոռոգման համակարգը

ԹԲԻԼԻՍԻ, 28 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ախալքալակի շրջանում գյուղատնտեսական նպատակների համար կբարեկարգվի ոռոգման համակարգը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Վրաստանում Ճապոնիայի դեսպանատան տարածած հաղորդագրությունը, ծրագիրը հնարավոր կլինի իրականացնել Վրաստանի և Ճապոնիայի կառավարությունների միջև կնքված համաձայնագրի շնորհիվ, որի ստերագրումը տեղի ունեցավ հունվարի 28-ին Վրաստանում Ճապոնիայի դեսպանատանը:

Ախալքալակի շրջանում իրականացվելիք ծրագրի համար կտրվի 87.542 ԱՄՆ դոլարի համարժեք գումար: Նույն ծրագրի շրջանակներում Ճապոնիայի կառավարությունը Վրաստանի Կարմիր Խաչին կտրամադրի 90.992 ԱՄՆ դոլար` Կախեթիում առաջնային օգնության կլինիկայի համար բուժսարքավորումների գնման համար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]