1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Ննգի-Մարտունի ավտոճանապարհի վերանորոգման աշխատանքները կավարտվեն այս տարի

Ննգի-Մարտունի ավտոճանապարհի վերանորոգման աշխատանքները 
կավարտվեն այս տարի

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 27 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ-ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ննգի-Մարտունի ավտոճանապարհի վերանորոգման աշխատանքները կավարտվեն այս տարի: Այս մասին հունվարի 27-ին կայացած ասուլիսի ընթացքում հայտնել է ԼՂՀ քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նախարարը նաև տեղեկացրել է, որ ԼՂՀ ավտոճանապարհների վերակառուցման, վերանորոգման և պահպանման նպատակով 2014թ. հատկացվել էր 2 մլրդ 596,588 մլն դրամ գումար: Իսկ ընդհանուր առմամբ, ճանապարհաշինության ոլորտում կատարված ներդրումներն ուղղվել են ԼՂՀ ընդհանուր օգտագործման ավտոճանապարհների հիմնանորոգմանն ու շահագործմանը, ինչպես նաև գյուղամիջյան ճանապարհների բարեկարգմանը: Հաշվետու տարում, իրականացվել են ասֆալտբետոնե նոր ծածկերի կառուցման աշխատանքներ` Ստեփանակերտ-Բերձոր (1,6կմ), Ստեփանակերտ-Կարմիր Շուկա (2,85կմ), Ստեփանակերտ-Ննգի-Մարտունի (3կմ) ճանապարհահատվածներում:

Ներկայումս ավարտված են` Ստեփանակերտ-Ասկերան ճանապարհից Իվանյան և Նորագյուղ գյուղեր տանող ավտոճանապարհի ասֆալտապատումը` ընդհանուր երկարությունը 2,3 կմ, Հադրութի շրջանի Մեծ Թաղեր գյուղ տանող ավտոճանապարհի ասֆալտապատումը` ընդհանուր երկարությունը 3,6 կմ: Քաղաքաշինության նախարարի խոսքով, դեռևս ընթացքի մեջ է Ստեփանակերտ-Ննգի-Մարտունի ավտոճանապարհի վերանորոգումը ` ընդհանուր երկարությունը 39,6 կմ, որից ասֆալտապատումն իրականացվել է 34,6կմ հատվածում:

Նախարարի հավաստիացմամբ, աշխատանքներն ավարտին կհասցվեն այս տարի։ Միաժամանակ «Արցախուղի» ՓԲԸ կողմից  ԼՂՀ հանրապետական և տեղական նշանակության 256 կմ երկարությամբ ճանապարհների ու  Ստեփանակերտ քաղաքի 7 կմ երկարությամբ փողոցներում վերանորոգման և պահպանման նպատակով կատարվել են 651 մլն դրամ գումարի աշխատանքներ: Իսկ «Վահե Կարապետյան ճանշահագործում» ՓԲԸ կողմից պետական բյուջեի միջոցների հաշվին 175 մլն դրամ գումարի աշխատանքներ են տարվել Ստեփանակերտ-Գորիս ավտոճանապարհի 64,4 կմ ճանապարհահատվածի պահպանման և շահագործման ուղղությամբ, ինչպես նաև կատարվել են փոսային նորոգումներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]