Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

«Փյունիկ»-ն առաջնությանը նախապատրաստվում է Ավանի ֆուտբոլի ակադեմիայում

«Փյունիկ»-ն առաջնությանը նախապատրաստվում է Ավանի ֆուտբոլի ակադեմիայում

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեւանի «Փյունիկ»-ը շարունակվում է նախապատրաստվել Հայաստանի առաջնության գարնանային հատվածին Ավանի ֆուտբոլի ակադեմիայում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ` հունվարի 27-ին գլխավոր թիմը երկկողմանի հանդիպում է անցկացրել, որտեղ կապույտները 5:2 հաշվով առավելության են հասել սպիտակների նկատմամբ:

Հաշիվը բացվել է առաջին խաղակեսում, երբ Մասիս Ոսկանյանի փոխանցումից հետո դարպասը գրավել է Դավիթ Մանոյանը: Վերջինս, մասնակցելով միայն առաջին խաղակեսին, ձևակերպել է դուբլ: Դուբլի հեղինակ դարձել են նաև Սեզար Ռոմերոն և Կարեն Եսայանը, իսկ մեկ անգամ դարպասի գրավումով աչքի է ընկել Ռազմիկ Հակոբյանը:

Փետրվարի սկզբներին երևանյան ակումբն ուսումնամարզական հավաքի կմեկնի Անթալիա: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]