1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Գյումրիում շահագործման հանձնված «Մուշ 2/2» թաղամասի վերջին 1756 բնակարանների սեփականաշնորհման գործընթացը դանդաղում է

Գյումրիում շահագործման հանձնված «Մուշ 2/2» թաղամասի վերջին  1756 բնակարանների սեփականաշնորհման գործընթացը դանդաղում  է

ԳՅՈՒՄՐԻ, 27 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրիում շահագործման հանձնված «Մուշ 2/2» թաղամասի վերջին՝  1756 բնակարանների սեփականաշնորհման գործընթացը դանդաղում  է: Այս պահին  ընթացքի մեջ  է բնականների սեփականության իրավունքի գրանցումը՝ «Գլենդել հիլզ» կազմակերպության անվամբ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Ալբերտ Մարգարյանը:

«Երբ «Գլենդել հիլզ»-ն ստանա բոլոր բնակարանների վկայագրերը, դրանից հետո ՀՀ քաղաքաշինության նախարարության հետ կկնքվեն առք ու վաճառքի վերաբերյալ պայմանագրեր և բնակարանները կհանձնվեն նախարարությանը, որն էլ իր հերթին դրանք անշարժ գույքի կադաստրում իր անվամբ գրանցելուց հետո, կսկսի բնակարանների սեփականաշնորհման գործընթացը: Իմ կարծիքով, այս դեպքում ևս մեկ ամիս կպահանջվի եւ հույս ունեմ, որ փետրվարի վերջին արդեն ՀՀ քաղքաշինության նախարարությունը պատրաստ կլինի սկսելու բնակարանների սեփականաշնորհման գործընթացը»,- նշեց Ալբերտ Մարգարյանը:

Խոսելով գործընթացի ձգձգման մասին, ինչը  նաև անհագստացնում է բնակիչներին, պատասխանատուն նշեց, որ նախ որոշ թերությունների պատճառով Գյումրու քաղաքապետարանը համապատասխան  ակտ  չէր տրամադրում, մինչև շինարարական կազմակերպության հետ թերությունների վերացման պարտավորության վերաբերյալ պայմանագրի կնքումը: «Այս պահին ասել, թե գործընթացն ինչու է դանդաղում՝ չեմ կարող, բայց, այն, որ այս գործընթացը կարող է նպաստել նաև Գյումրիում անօթևանների բնակարանների խնդրի լուծման ընթացիկ՝ «Բնակարանի գնման վկայագիր» ծրագրի իրականացմանը, դա  այդպես է. անշարժ գույքի շուկայում կհայտնվեն նոր բնակարաններ, կարող է նաև բնակարանների գինը ինչ-որ տեղ նվազել եւ, բնականաբար, մեր կողմից իրականացվող ԲԳՎ ծրագիրն ավելի կաշխուժանա ու արդյունավետ ընթացք կունենա»,- նշեց պատասխանատուն:

«Մուշ 2/2» թաղամասի վերջին՝ բնակելիների 1756 բնակարանները շահագործման են հանձնվել դեռ 2012 թկականի հոկտեմբերին:

Արմենուհի Մխոյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]