Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

«Արմենպրես»-ը նոր մանրամասներ է հաղորդում Մոսուլում հայկական եկեղեցու հրկիզման վերաբերյալ

«Արմենպրես»-ը նոր մանրամասներ է հաղորդում Մոսուլում հայկական եկեղեցու 
հրկիզման վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես»-ը հաստատում է  «Իսլամական պետության» ահաբեկիչների կողմից  Իրաքի հյուսիսում գտնվող Մոսուլ քաղաքում հայկական եկեղեցու հրկիզման փաստը, սակայն նշելով, որ խոսքը հայկական նոր եկեղեցու մասին է, իսկ հին եկեղեցին դեռ կանգուն է: Լուրը գործակալության հետ զրույցում հաստատվել է Իրաքի Հայոց թեմի կողմից: Աղբյուրը նաև տեղեկացրել է, որ նոր կառուցված հայկական եկեղեցին 2 տարի առաջ դեռ չբացված թալանվել և պայթեցվել էր:

Ավելի վաղ Basnews գործակալությունը տեղեկացրել էր, որ Իրաքի Մոսուլ քաղաքում ԻՊ-ի ահաբեկիչներն այրել են հայկական հնագույն եկեղեցիներից մեկը: Քրդստանի դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ  Սայիդ Մամուզինին նշել է, որ ԻՊ-ն շարունակում է իր հանցագործությունները՝ ամեն օր ոչնչացնելով  հանրային վայրեր, բնակիչների տներ և դամբարաններ:

2014թ.-ի հունիսին Մոսուլը հայտնվել է ԻՊ-ի հսկողության տակ, այդ ժամանակ հայերը և քրիստոնյաները փախուստի են դիմել ավելի ապահով շրջաններ:

«Իսլամական պետություն» ծայրահեղական կազմակերպությունը համարվում է աշխարհի ամենավտանգավոր, ամենախոշոր և միևնույն ժամանակ ամենահարուստ ահաբեկչական կազմակերպությունը, որը կարճ ժամանակում հսկայական տարածքներ է գրավել Սիրիայում եւ Իրաքում: ԻՊ կազմակերպությունում ընդգրկվել են 80 երկրների մոջահեդներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]