Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

BP-ն Ադրբեջանում 255 աշխատակից է կրճատել

BP-ն Ադրբեջանում 255 աշխատակից է կրճատել

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նավթի համաշխարհային գների անկման հետ կապված` Ադրբեջանի նավթարդյունաբերության գլխավոր օպերատոր, բրիտանական British Petroleum կոնցեռնի BP Azerbaijan ընկերությունը դեռեւս 2014 թվականի դեկտեմբերից  զանգվածային կրճատումներ է սկսել անցկացնել Ադրբեջանում գտնվող իր ձեռնարկություններում:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Թրենդ» լրատվական գործակալությունը, ընկերությունը Բաքվում լրագրողներին հայտարարել է, որ Ադրբեջանում կրճատել են 255 աշխատակիցների, որոնցից 105-ը տեղացիներ են, իսկ 150-ը օտարերկրացիներ:

BP-ն Ադրբեջանում «Ազերի-Չիրաղ-Գյունեշլի» ծովային  նավթագազային հանքերի բլոկի եւ «Շահ Դենիզ» գազախտուցային հանքահորի արդյունահանման օպերատորն է. հանքահորի շահագործման երկրորդ փուլի շրջանակում ծրագրվում է գազ մատակարարել Եվրոպա:

Ընկերությունը նաեւ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթային եւ «Հարավկովկասյան գազատար» գազային խողովակաշարերի նախագծերի մասնակից է:

Նավթի գների անկման հետ կապված` աշխատակիցների զանգվածային կրճատումներ է սկսել կատարել նաեւ Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը (SOCAR):

Ադրբեջանական ԶԼՄ-ներն այսօր հայտնել են, որ նավթի էժանացման հետ կապված Ադրբեջանի կառավարությունը զանգվածային կրճատումներ է սկսել պետական կառույցներում: Խոսքը  հազարավոր աշխատակիցների կրճատման մասին է:

Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) հայտարարել է, որ ածխաջրածիններից իր կախվածության պատճառով Ադրբեջանի ՀՆԱ-ի աճը 2015 թվականին չի գերազանցի 1,5 տոկոսը: Ադրբեջանի պետբյուջեն 66 տոկոսով ձեւավորվում է էներգակիրների արտահանումից ստացվող եկամուտների հաշվին, առկա է նաեւ անուղղակի կախվածություն: Ադրբեջանի արտահանման 95 տոկոսը կազմում են գազը, նավթն ու նավթամթերքները

Ադրբեջանի 2015 թվականի պետբյուջեում նավթի գինը մեկ բարելի համար նախատեսված է 90 դոլար: Ներկայում այն արդեն պետբյուջեում նախատեսվածից 36 դոլարով ցածր է:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]