Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասին

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հունաստանի 
վարչապետ Ալեքսիս Ցիպրասին

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Հունաստանի Հանրապետության վարչապետ Ալեքսիս Ցիպրասին՝ Հունաստանում կայացած խորհրդարանական ընտրություններում նրա գլխավորած կուսակցության հաղթանակի և Հունաստանի վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:

«Վստահ եմ, որ Ձեր ղեկավարությամբ գալիք տարիները բարեկամ Հունաստանի համար կլինեն վերելքի և միջազգային դերի ամրապնդման տարիներ: 

Հայաստանի և Հունաստանի հարաբերությունները և համագործակցությունը խարսխված են մեր ժողովուրդների եղբայրական կապերի, փոխադարձ աջակցության և վստահության վրա: Լիահույս եմ, որ որպես Հունաստանի վարչապետ՝ Դուք հանձնառու կլինեք հայ-հունական բարձր մակարդակի միջպետական հարաբերությունների խորացմանը, և համատեղ ջանքերով մեր համագործակցության հարուստ օրակարգն առավել կընդլայնվի՝ ի բարօրություն մեր երկրների և ժողովուրդների»,- ասված է ՀՀ Նախագահի շնորհավորական ուղերձում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]