Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Մինսկի խմբի համանախագահները Մամեդյարովին հիշեցրել են ԼՂ հիմնախնդրի լուծման հարցում Ադրբեջանի ստանձնած պարտավորությունները

Մինսկի խմբի համանախագահները Մամեդյարովին հիշեցրել են ԼՂ հիմնախնդրի 
լուծման հարցում Ադրբեջանի ստանձնած պարտավորությունները

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ` Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ), Պիեռ Անդրյուն (Ֆրանսիա) և Իգոր Պոպովը (ՌԴ) Կրակովում հանդիպել են Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովին: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը:

Համանախագահների հանդիպման վերաբերյալ տարածված հայտարարության մեջ ասվում է, որ  Ջեյմս Ուորլիքը, Պիեռ Անդրյուն և Իգոր Պոպովն իրենց մտահոգությունն են հայտնել շփման գծում և հայ ադրբեջանական սահմանագծում արձանագրվող դեպքերի առնչությամբ, որոնք հանգեցնում են նաև զոհերի: Համանախագահներն ընդգծել են դեռևս նախորդ տարվանից սկիզբ առած բռնությունների աճը և դրանց դադարեցման անհրաժեշտությունը, կարևորել վստահության վերականգնման և Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում առաջընթաց արձանագրելուն ուղղված քայլերի իրականացումը: Համանախագահները Մամեդյարովին հիշեցրել են Ադրբեջանի կողմից հակամարտության խաղաղ կարգավորման հարցում ստանձնած պարտավորությունները: «Մենք նաև կոչ ենք անում Հայաստանին ձեռնարկել բոլոր միջոցները` լարվածությունը թուլացնելու համար: Բոլոր կողմերը պետք է հետևեն հրադադարի համաձայնագրին, քանի որ բռնությունները վտանգում են խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` նշված է համանախագահների հայտարարության մեջ:

Նրանք Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ քննարկել են նաև բանակցային գործընթացի շարունակության ուղղությամբ առաջիկա քայլերը, ընդգծել  համապարփակ բանակցությունների անհրաժեշտությունը, որոնք կարող են հանգեցնել տարածաշրջանում երկարատև խաղաղության: Համանախագահները կարևորել են նաև միջոցառումների իրականացումը, որոնք թույլ կտան խուսափել շփման գծի ողջ երկայնքով և հայ-ադրբեջանական սահմանագծում հնարավոր միջադեպերից:

Զրուցակիցները քննարկել են նաև Կարմիր խաչի միջազգային կոմիտեի շրջանակում անհայտ կորածների տվյլաների փոխանակման առնչվող հարցեր:

Համանախագահներն առաջիկայում նախատեսում են հանդիպել ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանին և այցելել տարածաշրջան:        


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]