Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Շիրակի թեմի երիտասարդները կոչ են անում բոլոր երիտասարդներին նշել Սիրո և երիտասարդների բարեխոս Սուրբ Սարգիս զորավարի տոնը

Շիրակի թեմի երիտասարդները կոչ են անում բոլոր երիտասարդներին նշել Սիրո և երիտասարդների բարեխոս Սուրբ Սարգիս զորավարի տոնը

ԳՅՈՒՄՐԻ, 27 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրո և երիտասարդների բարեխոս Սուրբ Սարգիս զորավարի տոնը Շիրակի թեմի երիտասարդները հունվարի 27-ից 31-ը կնշեն տարաբնույթ միջոցառումներով: Արդեն մի քանի տարի է, ինչ երիտասարդների օրհնության օրն առանձնանում է մյուսներից՝ օրվա խորհրդով պայմանավորված ժամերգությունով, պատարագով, խոկման և օրհության կարգով և տոնին նվիրված այլ միջոցառումներով: Այս տարի ևս Սբ. Աստվածածին /Յոթ Վերք/ եկեղեցու երիտասարդական միության և Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմի սոցիալ-կրթական կենտրոնի երիտասարդական բաժնի նախաձեռնությամբ,  թեմի երիտասարդների համար սիրո և երիտասարդների օրհնության տոնը կառանձնանա իր տեսակով:

Ի դեպ, Գյումրիում տեղի ունեցած  վերջին դեպքերից հետո, տոնին  նվիրված միջոցառումների նախնական ծրագիրը որոշակի փոփոխության է  ենթարկվել եւ ուրախ-ժամանցային մասը տեղը զիջել է  հոգևոր և ժողովրդական ավանդույթներին:  Միջոցառումները մեկնարկը կազդարարվի հունվարի 27-ին« ժամը 18:00-ին Գյումրու Սբ. Աստվածածին /Յոթ Վերք/ եկեղեցում՝ սիրո և երիտասարդների օրհնության տոնին նվիրված խոկումով՝  Տեր Փավստոս քհն. Սարգսյանի բանախոսությամբ:

 Այս տարի  թեմի երիտասարդները  բոլորին հրավիրում են մասնակցելու տոնին նվիրված ուխտագնացության՝ Հայաստանի Սբ. Սարգիս անվամբ 7 եկեղեցիներ՝ Ուշիի Սուրբ Սարգիս վանք« Աշտարակի« Բջնիի« Երևանի առաջնորդանիստ« Նոր Նորքի, Արգավանդի Սուրբ Սարգիս եկեղեցիներ  և Գյումրիի Սուրբ Սարգիս մատուռ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Սբ. Աստվածածին /Յոթ Վերք/ եկեղեցու  երիտասարդական միության խորհրդի անդամ Գայանե Ավետիսյանը, տոնն  ավելի համընդհանուր դարձնելով ՝ կարևորվում է տոնի եկեղեցական, ավանդական նշանակությունը և երիտասարդների ներգրավվածությունը: «Մենք հայ ենք, գիտակցում ենք մեր արմատները, որտեղից ենք եկել և ուր ենք գնում, հատկապես, որ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին ունի հիասքանչ տոներ, որոնցից մեկը հենց Սուրբ Սարգսի տոնն է՝ սիրո տոնը: Մարդիկ պետք է հասկանան՝ ինչո՞ւ ընկնել օտարամոլության հետևից, երբ ունենք մեր Առաքելական Եկեղեցու հիասքանչ տոները»,- նշեց Գայանե Ավետիսյանը՝ կոչ անելով բոլոր երիտասարդներին միանալ եւ նշել այս տոնը և, ինչն ամենակարևորն է, մասնակցել պատարագին եւ հավատալ սիրո ուժին:

Արմենուհի Մխոյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]