Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Բրիտանացի պատգամավորները կառավարությանը կոչ են արել Ադրբեջանի իշխանության դեմ վճռորոշ քայլեր կատարել

Բրիտանացի պատգամավորները կառավարությանը կոչ են արել Ադրբեջանի 
իշխանության դեմ վճռորոշ քայլեր կատարել

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Ստորին պալատի մի խումբ պատգամավորներ Ադրբեջանի իշխանության վարած ռեպրեսիոն քաղաքականությունը վատաբանող փաստաթուղթ են ընդունել: Փաստաթուղթը ստորագրել են Մեծ Բրիտանիայի խորհրդարանում ներկայացված ինչպես իշխանական, այնպես էլ ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչները:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Ազադլըգ» թերթը, փաստաթղթում ասվում է. «Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Ստորին պալատը վատաբանում է Ադրբեջանի իշխանության լայնամասշտաբ բռնաճնշումները: Վերջին ամիսներին այդ երկրում լայնամասշտաբ չափերի է հասել անկախ լրագրողների եւ մարդու իրավունքների պաշտպանների քաղաքական դրդապատճառներով ձերբակալությունները: Ադրբեջանի իշխանությունից պահանջում ենք անմիջապես եւ առանց նախապայմանների ազատ արձակել Խադիջա Իսմայիլովային, Լեյլա Յունուսին, Ինթիգամ Ալիեւին, Ռասուլ Ջաֆարովին, Անար Մամեդովին եւ մյուս քաղաքական բանտարկյալներին: Մեզ սարսափեցնում է քաղբանտարկյալների, այդ թվում` Լեյլա Յունուսի դեմ կիրառված խոշտանգումները:

Բացահայտ երեւում է, որ Ադրբեջանի իշխանությունն աշխատում է ամբողջությամբ շարքից հանել ընդդիմադիր մտածողությամբ մարդկանց: Խիստ լուրջ անհանգստություն ծնող փաստերից մեկն էլ «Ազատություն» ռադիոկայանի Բաքվի գրասենյակի փակումն է: Գտնում ենք, որ Մեծ Բրիտանիայի կառավարությունը Ադրբեջանում իրագործվող բռնաճնշումների հետ կապված լուրջ քայլեր պետք է կատարի»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]