Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Փարիզում տեղի է ունեցել «Լուսանկարներ և զանգվածային ոճրագործություններ» խորագրով կոնֆերանս-ցուցահանդես

Փարիզում տեղի է ունեցել «Լուսանկարներ և զանգվածային ոճրագործություններ» 
խորագրով կոնֆերանս-ցուցահանդես

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 27  ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փարիզի Կառավարման բարձրագույն դպրոցում (ESG) hունվարի 25-ին տեղի է ունեցել «Լուսանկարներ և զանգվածային ոճրագործություններ» խորագրով կոնֆերանս-ցուցահանդես: Միջոցառմանը ներկա փորձագետները խոսել են զանգվածային ոճրագործությունների մասին` շեշտը դնելով դրանց վերաբերյալ տեղեկատվության տարածման գործում լուսանկարների և ֆիլմերի դերի ու ազդեցության վրա: 

Ինչպես ««Արմենպրես»-ին տեղեկացրին ԼՂՀ արտգործնախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի  վարչությունից, միջոցառմանը ելույթով հանդես է եկել «Վան» միության նախագահ Սեդա Փափազյանը` «Լուսանկարների օգտագործումը Ֆրանսիայում Ադրբեջանի կողմից՝ քարոզչության նպատակով» թեմայով:

Սեդա Փափազյանը որպես օրինակ ներկայացրել է Խոջալուի դեպքերի մասին ադրբեջանական տարբեր աղբյուրների իրարամերժ փաստերը` ցուցադրելով այն լուսանկարները, որոնք ամենևին չվերաբերելով Խոջալուի դեպքերին` ադրբեջանական քարոզչական մեքենայի կողմից ներկայացվում են որպես այդպիսին` դրանցում հայկական զինվորականների մասնակցությունը «ապացուցելու» համար:

Միջոցառմանը ներկա են եղել Ֆրանսիայում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը, ակադեմիական և քաղաքական շրջանակների ներկայացուցիչներ, հասարակական գործիչներ, լրագրողներ, ուսանողներ:   


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]