1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Հիանալի է ապրել մի երկրում, որը ճանաչում է Հայոց ցեղասպանությունը. Ատոմ Էգոյան

Հիանալի է ապրել մի երկրում, որը ճանաչում է Հայոց ցեղասպանությունը. Ատոմ Էգոյան

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կանադահայ ռեժիսոր Ատոմ Էգոյանը ֆրանսիական France 24 գործակալությանը տված հարցազրույցում անդրադարձել է իր նկարահանած վերջին ֆիլմերին և այն կապին, որ գոյություն ունի դրանց ու իր անցյալի, ինչպես նաև Հայոց ցեղասպանության միջև: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Էգոյանը նշում է, որ շատ հաճախ իր ֆիլմերում առկա ժանրային խառնուրդը կարող է շփոթեցնել իր ունկնդրին: Ռեժիսորը, անդրադառնալով կինոգետի այն դիտարկմանը, որ իր նախորդ ֆիլմերում այդպես էլ չի բացահայտվում դեպքերի իրական ընթացքը, նշել է, որ ամենայն հավանականությամբ իր մոտեցումները կապված են սեփական անցյալի և Հայոց ցեղասպանության փաստի հետ:
«Այն գաղափարը, որ անցյալում սարսափելի դեպքեր են տեղի ունենում և դու փորձում ես դրանք հասկանալ, կարծում եմ` կապված է իմ ծագման հետ: Ես հայ եմ և այժմ` Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցին ճիշտ ժամանական է ոչ միայն հասկանալ, թե ինչ է պատահել, այլև այն, թե որքան չկարգավորված է խնդիրն այժմ»,- նշել է կանադահայ ռեժիսորը: Էգոյանն ընդգծել է, որ այսօր Հայոց ցեղասպանությունը ժխտվում է կազմակերպիչ թուրքական պետության կողմից, իսկ հայերը գործ ունեն մի խնդրի հետ, որը վաղուց պետք է իր լուծումը գտած լիներ, սակայն չի գտել:
Հարցազրույցի վերջում Էգոյանը նշում է, որ հիանալի է ապրել մի երկրում` Ֆրանսիայում, որը ճանաչում է Հայոց ցեղասպանությունը: Նա ցանկություն է հայտնել, որ մյուս պետություններն էլ ապագայում հետևեն Ֆրանսիայի օրինակին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]