Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Միյատովիչը հորդորել է Ադրբեջանին հարգել մարդու իրավունքները

Միյատովիչը հորդորել է Ադրբեջանին հարգել մարդու իրավունքները

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Զանգվածային լրատվամիջոցների հարցերով ԵԱՀԿ ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը կոչ է արել Ադրբեջանի իշխանություններին ապահովել լրագրողների անվտանգությունն ու փաստաբանների խոսքի ազատությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է ԵԱՀԿ պաշտոնական կայքը:

Միյատովիչը հիշատակել է հունվարի 26-ին կատարված դեպքը, երբ անհայտ անձը հարձակվել է ադրբեջանցի փաստաբան Գունայ Իսմայիլովայի վրա, ով թեպետ լուրջ մարմնական վնասվածքներ չի ստացել, սակայն կարողացել է փրկվել հարձակվողից հարևանների միջամտության արդյունքում: «Իշխանությունները պետք է մանրակրկիտ և օպերատիվ հետաքննություն իրականացնեն այս դեպքի հետ կապված և երաշխավորեն Իսմայիլովայի անվտանգությունը»,- հայտարարել է Միյատովիչը` հերթական անգամ մտահոգություն հայտնելով Ադրբեջանում մարդու իրավունքների վատթարացող վիճակի առնչությամբ: Այս համատեքստում նա հիշեցրել է նաև «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական գրասենյակի վրա վերջին շրջանում կիրառվող ճնշումները: Միյատովիչը կրկին հորդորել է ադրբեջանական իշխանություններին ազատ արձակել ադրբեջանցի լրագրողներին և իրավապաշտպաններին, այդ թվում` Խադիջա Իսմայիլովային, Ռասուլ Ջաֆարովին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am