1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Սահմանին կատարելագործվել է դիտարկման համակարգը

Սահմանին կատարելագործվել է դիտարկման համակարգը

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը վստահ է, որ կգա այն օրը, երբ առաջնագիծը կզինվի բարձրտեխնոլոգիական սարքավորումներով, որոնք էլ ավելի կհեշտացնեն սահմանին կանգնած զինվորի ծառայությունը: Սակայն այժմ նման փոփոխություններ կատարելը հնարավոր չէ, քանի որ սահմնագիծն անընդհատ կրակի տակ է: «Այս պարագայում արագ տեմպերով կահավորել առաջնագիծը տարբեր տեխնոլոգիաներով մենք այսօր ի վիճակի չենք` ոչ թե նրա համար, որ չունենք համապատասխան ֆինանսներ, այլ` իրավիճակը թույլ չի տալիս: Բայց, հաշի առնելով այսօրվա խնդիրները, կատարելագործում ենք դիտարկման համակարգը, որը ներառում է տարբեր դիտակետերի, հրամանատարական կետերի, ըստ ճակատի եւ ըստ խորության կահավորումն ու այդ կետերում համապատասխան տեսանելիության, տարբեր տիպի ջերմատեսիլ սարքերով հագեցվածությունը, որը բերել է նրան, որ ե'ւ հայատանյան, ե'ւ արցախյան հատվածում ունեցել ենք դեպքեր, երբ ուղղորդել ենք հակառակորդի խմբերի գործողություններն ու շարժումները, եւ դա հնարավորություն է տվել խոցելու եւ կանխարգելելու նրա առաջխաղացումը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` հայտնեց Սեյրան Օհանյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]