Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Երվանդ Զախարյանը հանդիպել է «Նաիրիտ»-ի աշխատակիցների հետ

Երվանդ Զախարյանը  հանդիպել է «Նաիրիտ»-ի աշխատակիցների հետ

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈւՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը հունվարի 27-ին հանդիպել է «Նաիրիտ» գործարանի ներկայացուցիչների հետ՝ նրանց խնդիրները մեկ անգամ ևս քննարկելու նպատակով: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, հանդիպման ընթացքում նախարար Երվանդ Զախարյանը կրկին տեղեկացրել է, որ աշխատավարձի գծով պարտքի մարման խնդիրը հնարավոր կլինի լուծել «Նաիրիտ»-ի գույքի այն մասի օտարման արդյունքում, որը հետագա գործարկման ընթացքում գործարանին այլևս պետք չի գա։

Նախարարը  նաիրիտցիներին խոստացել է նաև փետրվարի 2-ին գործարանում հանդիպել նրանց հետ ու ներկայացնել  նրանց հուզող խնդիրների՝ աշխատավարձերի վճարման, պարտքի մարման ու «Նաիրիտ»-ի հետագա գործարկման վերաբերյալ այդ պահի դրությամբ եղած տեղեկատվությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]