Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Արտակ Զաքարյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպանին

Արտակ Զաքարյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի արտակարգ և լիազոր 
դեսպանին

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈւՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը հունվարի 27-ին ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ռայներ Մորելին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, ողջունելով հյուրին՝ Արտակ Զաքարյանը բարձր է գնահատել դեսպանի աշխատանքը հայ-գերմանական համագործակցությունը զարգացնելու գործում: Նա կարեւորել է պարոն Մորելի ջանքերը խորհրդարանական կապերի առաջ մղման հարցում եւ ակտիվ համագործակցությունը արտաքին հարաբերությունների հանձնաժողովի հետ:

Անդրադառնալով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին՝ Արտակ Զաքարյանը հույս է հայտնել, որ Բունդեսթագի ղեկավարությունը եւ պատգամավորները եւս այդ օրերին կլինեն հայ ժողովրդի կողքին եւ կմասնակցեն ապրիլյան հիշատակի միջոցառումներին: ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահը նշել է, որ ցեղասպանությունների դատապարտումը կարեւոր քայլ է դրանց կանխարգելման, մարդկության դեմ ուղղված ծանրագույն հանցագործություններ թույլ չտալու համար:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ դեսպան Ռայներ Մորելին պատրաստակամություն է հայտնել նպաստելու հայ-գերմանական խորհրդարանական հարաբերությունների հետագա խորացմանը:

Զրուցակիցները քննարկել են նաեւ տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացները եւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր: Արտակ Զաքարյանը քննադատաբար անդրադարձել է թուրքական կողմի դիտավորությամբ հարուստ, խոչընդոտման միտում ունեցող ցինիկ դրսեւորումներին՝ կապված Գալիպոլիի 100-ամյակը նշելու օրվա եւ պաշտոնական գործողությունների հետ: Ըստ նրա՝ դրանք ժխտողականության եւ հակահայկական ընդգծված քարոզչության հերթական ենթատեքստեր են, որոնք աչքի են ընկնում իրենց պարզունակությամբ: Պարոն Զաքարյանը հույս է հայտնել, որ այն չի դառնա մարդկության կողմից ցեղասպանությունների դատապարտման ու կանխարգելման պայքարի ճանապարհին հյուսվող նոր սադրանք:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]