Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Ադրբեջանի տնտեսության աճը 2015 թվականին չի գերազանցի 1,5 տոկոսը. ՎԶԵԲ

Ադրբեջանի տնտեսության աճը 2015 թվականին 
      չի գերազանցի 1,5 տոկոսը. ՎԶԵԲ

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) հայտարարել է, որ Ադրբեջանի ՀՆԱ-ի աճը 2015 թվականին չի գերազանցի 1,5 տոկոսը: Բանկն ավելի վաղ կանխատեսել էր, որ Ադրբեջանի տնտեսական աճն այս տարի կկազմի 3 տոկոս:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ՎԶԵԲ-ը հայտնել է, որ Ադրբեջանը «տուժել» է ածխաջրածիններից իր կախվածության պատճառով, որոնց գները նվազել են:

Հետաքրքիր է, որ Ադրբեջանի կառավարությունը 2015 թվականին ՀՆԱ-ի 4,4 տոկոս աճ է կանխատեսում, այն ժամանակ, երբ Տնտեսական եւ սոցիալական զարգացման կենտրոնը (CESD) կանխատեսում է ընդամենը 1 տոկոս աճ` կախված եւս նավթի գների կտրուկ անկման հետ:

Ադրբեջանի պետբյուջեն 66 տոկոսով ձեւավորվում է էներգակիրների արտահանումից ստացվող եկամուտների հաշվին, առկա է նաեւ անուղղակի կախվածություն: Ադրբեջանի արտահանման 95 տոկոսը կազմում է գազը, նավթն ու նավթամթերքները:

Նավթի գների անկման հետ կապված` Ադրբեջանի նավթարդյունաբերության ոլորտում էներգակիրների արդյունահանման ծավալների եւ  աշխատակիցների զանգվածային կրճատումներ են սկսվել:

 Ադրբեջանի 2015 թվականի պետբյուջեում նավթի գինը մեկ բարելի համար նախատեսված է 90 դոլար: Ներկայում այն արդեն պետբյուջեում նախատեսվածից 36 դոլարով ցածր է:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]