Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Արարատյան դաշտում ոռոգման համակարգերը վաղաժամ պատրաստ կլինեն շահագործման

Արարատյան դաշտում ոռոգման համակարգերը վաղաժամ պատրաստ կլինեն 
շահագործման

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյուղատնտեսական տարին 2015թ.-ին կարող է լինել սակավաջուր` կրկնելով նախորդ տարվա սցենարը, երբ գարնանը Արարատյան դաշտի շատ հողատարածքներ մնացել էին առանց ոռոգման: Խնդրի կրկնությունից խուսափելու համար պատասխանատու կառույցներն արդեն սկսել են պոմպակայանների և ջրանցքների պատրաստման աշխատանքները: Արարատի մարզում անկացվող հանդիպման ժամանակ ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը ոլորտի ներկայացուցիչներին խոստացավ, որ արվելու է հնարավորը` նախորդ տարվա խնդիրներից խուսափելու համար: «Անցյալ տարին ոռոգման հետ կապված լուրջ խնդիրներ ստեղծեց, և այս տարին ևս կարող է լինել սակավաջուր: Դրա համար մշակել ենք ամենավատ սցենարները, որպեսզի առաջին իսկ պահանջի դեպքում կարողնանք գյուղացիներին ջուր հասցնել»,- նշեց նախարարը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նա ջրամատակարարման ոլորտի պատասխանատուների հետ այցելեց «Մխչյան-1» պոմպակայան` տեղում ծանոթանալու կատարվող աշխատանքին: Սերգո Կարապետյանը տեղեկացրեց, որ վերանորոգման աշխատանքները ընթանում են բոլոր պոմպակայաններում, որպեսզի մարտի 1-ին դրանք պատրաստ լինեն շահագործման: «Գարնան սկզբին դրանք պետք է պատրաստ լինեն և բավարարեն ոռոգման պահանջարկը: Հնարավոր է` այս տարի սածիլման աշխատանքները  վաղաժամ սկսվեն, և մենք պետք է պատրաստ լինենք դրան»,- ընդգծեց նա:

Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանն էլ նշեց, որ մարզում 2015-2016թթ. ներդրումային ծրագիր է իրականացվելու, և վերանորոգվելու են մի շարք համայնքների ջրամատակարարման ցանցերը: «Դրա արդյունքում կկարողանանք ավելացնել մշակվող հողատարածքները շուրջ 780 հեկտարով»,- նկատեց նա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]