Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Իրանը կշարունակի խաղաղ ատոմային Էներգետիկայի զարգացումը. Ռոուհանի

Իրանը կշարունակի խաղաղ ատոմային Էներգետիկայի զարգացումը. Ռոուհանի

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանը մտադիր Է «շարունակել միջուկային տեխնոլոգիաների ներդրումը իր խաղաղ ատոմային Էներգետիկան զարգացնելու համար»: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ԻՍՆԱ գործակալությանը, այս հայտարարությունն արել Է Իրանի նախագահ Հասան Ռոուհանին  

Նրա խոսքով՝ իրանական միջուկային խնդրի լուծումն «բացառապես քաղաքական հարթությունում Է», եւ «այդ լուծումը պահանջում Է երկու կողմերի քաղաքական կամքը», որոնք բանակցություններ են վարում այդ հարցի շուրջ: «Մենք, իհարկե, ձգտում ենք որքան կարելի Է ավելի արագ լուծել այդ խնդիրը»,-ասել Է Ռոուհանին Պորտուգալիայի արտաքին գործերի նախարար Պույ Մաշետեի հետ ունեցած հանդիպման ընթացքում: 

ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ նախագահը կրկին հավաստել Է, որ իրանական միջուկային ծրագիրը խաղաղ բնույթ Է կրում:

Ինչ վերաբերում Է Իրանի եւ «վեցյակի» (ԱԽ-ի հինգ մշտական անդամները եւ Գերմանիան) բանակցությունների ընթացքին, ինչպես նաեւ Իսլամական Հանրապետության դեմ պատժամիջոցների նոր փաթեթին հավանություն տալու Միացյալ Նահանգների Կոնգրեսի փորձերին, նախագահը նշել Է, որ «Իրանի վրա ճնշումն անիմաստ Է»: «Ինչպես ճնշումը, այնպես Էլ պատժամիջոցները երկսայրի սուր են, որոնք վնաս կհասցնեն երկու կողմերին»,-ընդգծել Է նա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]