Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ԻՊ-ն Հորդանանից պահանջում է ազատ արձակել 27 ահաբեկիչներին ճապոնացի գերու և հորդանանցի օդաչուի փոխարեն

ԻՊ-ն Հորդանանից պահանջում է ազատ արձակել 27 ահաբեկիչներին ճապոնացի 
գերու և հորդանանցի օդաչուի փոխարեն

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈւՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը պահանջել է Հորդանանի բանտերից ազատ արձակել 27 ահաբեկիչների՝ դրա փոխարեն խոստանալով ազատ արձակել ճապոնացի գերի Կենձի Գոտոյին և Հորդանանի օդային ուժերի օդաչուին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին տեղեկացրել է ճապոնական TBS  հեռուստաալիքը: Նրա տեղեկացմամբ, ԻՊ-ը Հորդանանի իշխանություններին է հանձնել 27 ահաբեկիչների ցուցակը, որոնց մեծամասնությունը ահաբեկչության համար արժանացել են մահվան դատավճռի:

Նախորդ շաբաթվա ընթացքում ծայրահեղականները տեսանյութ էին տարածել ճապոնացի գերիներ Կենձի Գոտոյի և Հարունա Յուկավայի մասին, որոնց սպառնացել են սպանել, եթե Ճապոնիայի կառավարությունը 72 ժամվա ընթացքում չվճարի փրկագին 200 միլիոն դոլարի չափով: Ժամկետը լրանալուց հետո համացանցում տեսանյութ է հայտնվել, որտեղ տեղեկացվել է Յուկավայի սպանության մասին:

Ահաբեկիչները փոխել են իրենց պահանջը՝ պնդելով ազատ արձակել մահվան դատավճռի ենթարկված ահաբեկչուհի Սաջիդա առ Ռիշավիին:

Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն հրամայել է ակտիվացնել խորհրդատվությունները Հորդանանի հետ հնարավոր փոխանակման համար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]