1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Ռուսաստանի բանկի բարձր դրույքաչափը կարող Է սահմանափակել կապիտալի արտահոսքը. S&P

Ռուսաստանի բանկի բարձր դրույքաչափը կարող Է սահմանափակել կապիտալի արտահոսքը. S&P

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի բանկի բարձր հանգուցային դրույքաչափը կարող Է սահմանափակել կապիտալի արտահոսը ՌԴ-ից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, S&P-ի սուվերեն վարկանիշերի բաժնի ղեկավար Մորից Քրեմերը հայտարարել Է Bloomberg գործակալությանը տված հարցազրույցում:

Նրա խոսքով՝ Ռուսաստանի առջեւ ծառացած են արտասովոր շոկեր, եւ ՌԴ-ի Կենտրոնական բանկի գործողություններն այս իրավիճակում անօգնական չեն թվում: Բացի դրանից, Քրեմերը նշել Է, որ S&P-ն Ռուսաստանում կապիտալի շարժի վերահսկողության սահմանում չի սպասում, սակայն եթե այդ միջոցը կիրառվի, S&P-ն այն կգնահատի որպես դրամական քաղաքականության ճկունության լրացուցիչ նվազում:  

ՏԱՍՍ-ը հիշեցնում Է, որ Standard and Poor's միջազգային վարկանիշային գործակալությունը հունվարի 26-ին արտարժույթով Ռուսաստանի վարկային ռեյտինգն իջեցրել Է մինչեւ սպեկուլյատիվ մակարդակ՝ BBB-ից մինչեւ BB+: Վարկանիշի վերաբերյալ կանխատեսումը սահմանվել Է «բացասական»: 

S&P-ն Ռուսաստանի սուվերեն վարկանիշի նվազեցումը բացատրում Է նրանով, որ երկրի Կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության ճկունությունը դարձել Է ավելի սահմանափակ, ինչպես նաեւ Ռուսաստանի տնտեսական աճի հեռանկարների թուլացմամբ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]